Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2015 15:53
Էմմանուիլ Մկրտչյան

Ալյոնա Ստրատան. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերանայում է ռիսկերի նկատմամբ իր ախորժակը, միաժամանակ վերակառուցելով նաև բիզնես-գործընթացները

Ալյոնա Ստրատան. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերանայում է ռիսկերի նկատմամբ իր ախորժակը, միաժամանակ վերակառուցելով նաև բիզնես-գործընթացները

ԱրմինֆոՎարկերի չվերադարձի կամ, ինչպես պրոֆեսիոնալներն են ասում, դրանց դասակարգման հետ կապված իրավիճակը Հայաստանի բանկային համակարգում ոչ այնքան բարենպաստ է: Մեկ տարում վատ վարկերի պորտֆելը, այն վարկերի, որոնք արդեն ժամկետանց են և բանկերին տոկոսային եկամուտներ չեն բերում, աճեց 52%, կազմելով բանկերի կողմից տրամադրվող փոխառությունների գրեթե 10%-ը: Բնակչությանը վարկավորող շատ բանկեր, հասկանալով, որ ընդհանուր տնտեսական իրավիճակը երկրում վատթարանում է, որ ընկնում են բնակչության իրական եկամուտները, դարձնելով նրանց ավելի անվճարունակ, որ կրճատվում է մեր տնտեսության «լծակի էֆեկտը» կամ օտարերկրյա տրանսֆերտները, սկսել են արմատապես փոխել իրենց վարկային քաղաքականությունը, լրջորեն կրճատելով «ռիսկերի նկատմամբ իրենց ախորժակը» և ուժեղացնելով ռիսկ-մենեջմենտի ստորաբաժանումները: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հնարավորություն ընձեռվեց ներսից ծանոթանալ երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ռիսկ-մենեջմենտին: Մեր գործակալության հետ հարցազրույցում Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը խոսում է այն մասին, թե ինչ է այսօր կատարվում վարկային շուկայում, թե ինչպես է ճգնաժամի պայմաններում փոխվում հաճախորդների վարքագիծը, և կարևորը, ինչպես է բանկն իր բիզնես-գործընթացները կառուցում, որպեսզի, մի կողմից, չկորցնի հաճախորդին, իսկ մյուս կողմից – նվազեցնի ռիսկերը:

 

Բանկային հաճախորդ-փոխառուի պատկերը վերջին տարներին սկսել է փոխվել: Տնտեսական բարդ իրավիճակում հաճախորդը միշտ չէ, որ կարողանում է ճիշտ գնահատել իր ապագա վճարունակությունը, նրա վրա ազդում են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք ռիսկեր են ստեղծում կրեդիտորների համար: Իսկ արդյունքում, բանկերի պորտֆելներն են վատթարանում: Ինչպե՞ս եք ձեր բանկում վերակակարգավորում ռիսկերից խուսափելու ուղղությամբ աշխատանքները:

 

Բանկի հաճախորդների բազան հսկայական է, այդ թվում նաև ֆիզիկական անձ հանդիսանցող փոխառուների բազան: Եթե խոսենք մանրածախ բլոկի մասին, ապա օրական լինում է 500-700 հաճախորդ: Ինչպե՞ս նրանց սպասարկել, ինչպե՞ս ընտրել նրանց, որոնք ավելի հուսալի են: Չնայած մասնաճյուղերի մեծ քանակին, բնակչությանը փոխառություններ տրամադրելու մասին որոշումներն ընդունվում են այստեղ, մեր բանկի գլխամասային գրասենյակում: Դա սկզբունքային որոշում է, որը կապված է Բանկի խմբային ընդհանուր մոտեցման հետ՝ ամբողջովին բացառելով մարդկային գործոնը: Այստեղ, մանրածախ վարկավորման հատվածի հայտերի և որոշումների ընդունումն իրականացնում է 7-8 մարդ, որոնք ի վիճակի չեն ապահովել վարկային հայտերի քննարկումը, այսպես կոչված, ժամանակի սահմանափակ հորիզոնում, ինչը երբեմն կազմում է 15-20 րոպե, կախված պրոդուկտից: Հետևաբար, կախված յուրաքանչյուր պրոդուկտի և նպատակային հատվածի «ռիսկի նկատմամբ փոխառուի ախորժակից», մենք ավտոմատ կերով կարգավորում ենք հաճախորդների հոսքը: Փոխառությունների ստացմանը հավակնող այդ հոսքը տարբեր ժամանակահատվածներում կարող է լինել տարբեր:

 

Այսինքն, Դուք սկսեցիք ավելի խստորե՞ն մոտենալ փոխառություն տրամադրելու ենթակա հավակնորդների ընտրությանը:

 

Այո, ավելի խստորեն, բայց որոշումներն ընդունում են ոչ թե վարկային գործակալները, այլ բազմափուլ սքորինգային համակարգը, որը պոտենցիալ փոխառուներին ընտրում է ավտոմատ ռեժիմով, հիմնվելով այդ հաճախորդի պրոֆիլի, նրա սոցիալական պատկերի վրա – ո՞վ է նա, որտեղի՞ց է նա, ի՞նչ կրթություն ունի, մասնագիտությունը, արդյո՞ք ունի աշխատանք և այլն: Դա բացարձակ ավտոմատացված ընտրություն է, ամբողջովին հիմնված լինելով մեր վիճակագրության վրա: Դա լավ կարգավորված սքորինգային համակարգ է, որը գործում է ՎՏԲ Խմբի բոլոր բանկերում: Մեր սքորինգային քարտն ամբողջովին հարմարեցված է հայաստանյան շուկայի իրականությանը:

 

Քանի՞ գործոնից է կազմված այդ սքորինգը, և որքա՞ն ճշգրտորեն կարող է բանկին պաշտպանել դեֆոլտից:

 

Գործոնների թիվը կախված է պրոդուկտից, որի համար նախատեսված է, այսինքն, յուրաքանչյուր պրոդուկտի գծով գոյություն ունի առանձին սքորինգային քարտ, որն ի վիճակի է ընտրել հենց այն հաճախորդներին, որոնք միասին կարող են ապահովել պորտֆելի այնպիսի ծավալ և որակ, որը կբերի եկամտաբերության նախատեսված ցուցանիշներին: Սքորինգին մասնակցող գործոնները հարաբերակցում են պորտֆելի որակի հետ, և այդ կորելյացիան ցույց է տալիս, թե հավակնորդներից որ մեկն ամենաբարձր հավանականությամբ կհայտնվի դեֆոլտում: Հաճախորդի հայտը համակարգով անցնելիս գործոնի հարաբերակցության մակարդակը որոշում է նրա ազդեցությունը և ուժը: Ներկայումս, ճգնաժամային երևույթների պատճառով, համակարգը, մեծ ծավալի վիճակագրության հիման վրա, վերակարգավորվել է այնպես, որ ի վիճակի է ֆիլտրել դեֆոլտի ագնվազն 68%-ը: Չէ՞ որ հնարավոր չէ ամբողջովին բացառել դեֆելտը, թեկուզ սկբունքայնորեն:  Ցավոք, իրականություն է նաև այն, որ ինչքան շատ հնարավոր դեֆոլտ ես մաղում, այնքան քիչ վարկ ես տրամադրում: Դրա համար էլ մանրածախ վակավոման աճի տեմպերը վերջին ժամանակներս էապես ընկել են, ինչպես բանկային համակարգում, այնպես էլ մեր բանկում: Իսկ վնասներից այլ կերպ ապահովագրվել հնարավոր չէ:

 

Լավ, իսկ այն հաճախորդները, որոնք արդեն կարողացել են անցնել առաջնային փուլը, որոնց եկամուտները հաստատվել են, թե ով կարող է հավակնել փոխառությանը, դրանից հետո ո՞վ է նրանց գծով ընդունում որոշումները, վարկային գործակալնե՞րը:

 

Ոչ, սուբյեկտիվ գործոններն այստեղ էլ չեն աշխատում: Դրանք ընդհանրապես, չեն ազդում որոշումների կայացման վրա: Եթե հաճախորդը բավարարում է պրոդուկտի նվազագույն պահանջներին, ապա տեղի է ունենում նրա վարկային պատմության ավտոմատ ստուգում, որպեսզի հետագայում բացառվեն այն հաճախորդները, որոնց վարկային պատմությունը չի բավարարում Բանկին: Այնուհետև, հավակնորդի եկամուտների հաստատման դեպքում համակարգը նրան տեղափոխում է հաջորդ բլոկ, որը սքորինգային քարտի միջոցով որոշում է, թե վարկային պրոդուկտների գծով ինչ լիմիտ է սահմանված նրան՝ ըստ եկամուտների ու ծախսերի: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն նրա եկամուտների չափը, այլ այդ եկամուտների հարաբերակցությունը նախատեսված ծախսերին: Դրա հիման վրա էլ համակարգը սահմանում է յուրաքանչյուրի լիմիտը:

 

Հետաքրքիր է, ինչպե՞ս է այդ ցուցանիշն արձագանքում ճգնաժամային երևույթներին:

 

Դուք իրավացի եք, որ այդ բլոկի գծով նկատեցիք շատ հետաքրքիր վիճակագրություն:  Համակարգն սկսել է մերժել փոխառություն ստանալու նպատակով դիմած ավելի շատ հաճախորդների: Որոշ պրոդուկտների գծով վճարունակությունն ընկել է գրեթե 2 անգամ, ինչը հուշում է այն շատ մեծ բեռնվածության մասին, որը հաճախորդներն սկսել են վերցնել իրենց վրա: Հավանաբար, մարդկանց եկամուտներն էլ են նվազել, և հաճախորդներն ավելի հաճախ են սկսել «վերավարկավորվել» տարբեր բանկերում: Իսկ որոշ պրոդուկտների գծով մոտ 3 անգամ աճել են վարկային պատմության գծով մերժումները, երբ առկա է փոխառուի վարկային փչացած պատմությունը:

 

Վերջին ժամանակներս, կապված խստացումների հետ, ավելի ու ավելի մեծ թվով բանկային հաճախորդներ են բացահայտորեն դժգոհում իրենց վճարունակության նկատմամբ անարդար գնահատականներից: Այդ հանգամանքը ձեզ չի՞ անհանգստացնում:

 

Դուք իրավացի եք, կան հաճախորդներ, որոնք դժգոհում են իրենց նկատմամբ անարդարացի վերաբերմունքից: Մենք դա երբեք չենք անտեսել: Հաճախորդները պետք է հասկանան, որ մենք նրանց կարիքն ունենք, չէ՞ որ այլ կերպ բանկը չի կարող վաստակել: Դրա համար էլ մի փոքր քննադատորեն վերաբերվեցինք մեր իսկ նկատամբ, փորձելով մեզ դիտել այլ տեսանկյունից: Վերցրինք կիսամյակի մեր բոլոր մերժումները և դիտեցինք, թե ինչ կարող էր լինել այդ փոխառուների հետ մերժելուց հետո: Գիտեք, թե ինչ բացահայտեցինք, որ նրանցից 30%-ը 6 ամիսների ընթացքում այլ բանկերում դասակարգվել է, այսինքն, վարկեր ստանալուց հետո նրանք չեն կարողացել ապահովել մարումները, իսկ 45%-ը մերժվել է նաև մյուս բանկերի կողմից: Այնպես որ մեր համակարգը ճիշտ է կարգավորված, ըստ էության, և գործում է քիչ թե շատ արդարացի՝ հաճախորդների, ինչպես նաև մեր նկատմամբ: Չէ՞ որ փոխառուներին վարկեր տրամադրելը, միաժամանակ հասկանալով, որ նրանք չեն կարող այն մարել, շատ լուրջ սոցիալական պատասխանատվություն է:

 

Բայց վարկային ֆաբրիկաի ֆունկցիաները կայանում են ոչ միայն հուսալի փոխառու գտնելու, այլ նաև նախկինում տրամադրված փոխառությունների վճարները հավաքելու մեջ: Արդյո՞ք աշխատանքի այդ մասը նույնպես ավտոմատացված է: Չէ՞ որ այստեղ նույնպես անհրաժեշտ է նվազեցնել սուբյեկտիվ գործոնները:

 

Համակարգը հարմարեցված է ինչպես տրամադրմանը, այնպես էլ հավաքմանը: Հաճախորդներին դասակարգում ենք ինչպես վարկերի տրամադրման, այնպես էլ հավաքման առումով, համակարգը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ռազմավարությունը կարգավորում է ավտոմատ ռեժիմով: Միայն մեկ տարբերությամբ, որ տրամադրման ժամանակ համակարգը չի պահանջում բանկի աշխատողի գործողությունները, իսկ հավաքման ժամանակ պահանջում է: Կախված այն բանից, թե ինչ ռազմավարությամբ է կարգավորված, համակարգը պահանջում է կամ զանգահարել պարտատիրոջը, կամ նրա հետ հանդիպել, կամ էլ կիրառել հավաքման այլ գործիքներ:

 

Ի՞նչ է նշանակում Ձեր «յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ռազմավարություն» արտահայտությունը: Արդյո՞ք  վերլուծում ենք նրա վարքագիծը:

 

Փոխառուներին բաժանենք 3 դասերի՝ իրավաբանական անձինք, ՓՄՁ ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք, որոնք էլ իրենց հերթին են դասվում ըատ նմանատիպ բնութագրերի: Այդ նմանատիպ բնութագրերով սահմանվում է հավաքման միևնույն ռազմավարությունը: Կոպիտ ասած, դրանք այն անձինք են, ովքեր վարկերի գծով «ուզում են և կարողանում են» վճարել, «ուզում են, բայց չեն կարողանում», «կարող են, բայց չեն ուզում» և ովքեր՝ «չեն ուզում և չեն կարող» վճարել: Կան այնպիսիները, որոնք շատ են ուզում, բայց չեն կարողանում վճարել, տարբեր պատճառներով – ընկել են եկամուտները, կորցրել է աշխատանքը, ֆորս-մաժոր և այլն: Փոխվել է նրա վիճակը, իսկ մեզ համար կարևոր է նա հետ շփումների դուրս գալը: Մեզ համար շատ կարևոր է իմանալ, թե ո՞րն է ժամկետանց վարկի պատճառը, քանի որ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել հաճախորդի հետ: Ներդրված հավաքման ռազմավարություներից բացի ներկայումս աշխատում ենք նաև հավաքման գծով սքորինգային քարտի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա հաճախորդներին դասակարգել՝ ըստ «ուզում են» և «կարող են» խմբերի: Եթե նա ուզում է ու կարող է, ապա նա երջանիկ է, վճարում է, նրա հետ մենք չունենք պրոբլեմ, հետևաբար, հավաքման ուղղությամբ ռեսուրսներ էլ չենք վատնում:

Մենք կապի մեջ ենք մտնում և սկսում աշխատել մեր շուկայի մի շատ հետաքրքիր գործոնի՝ շփման հետ: Հաճախորդի խոստումը մտցվում է համակարգ, ինչպես նաև ամսաթիվը՝ երբ կսկսվի վարկի մարումը: Այդ օրվա դրությամբ համապատասխան բլոկի աշխատակիցն ստանում է՝ «հաճախորդը խոստացել է» ազդանշանը: Մենք հասկանում ենք, որ խոստումների հետ կապված բարդություններ լինում են, դրա համար էլ այդ ամսաթվին ավելացնում ենք ևս 3-5 օր: Շատ լավ է, երբ հաճախորդն ինքն է մտնում կապի մեջ, այսինքն, հիշում է իր խոստումի մասին, փորձում է կատարել այն, առաջարկելով տարբերակներ: Այն դեպքում, երբ հաճախորդը «ուզում է» վճարել, մենք փորձում ենք նրան օգնել, վերակառուցում նրա պարտքը, փորձում հասկանալ, թե ինչքան կարող է վճարել և ինչպես: Այստեղ սկսում է աշխատել անհատական մոտեցումը, քանի որ մենք կապ ենք հաստատում նրա նոր եկամուտների, նրա նախորդ խոստումների, վարկային պատմության հետ, բանկում գործող ընթացակարգերի շրջանակներում կնքում  հաշտության համաձայնագիր, ընձեռելով նրան մարման նոր ժամանակացույց:

 

Իսկ եթե հաճախորդը կապի դուրս չի՞ գալիս:

 

Իսկ ահա կապի դուրս չգալն արդեն անհուսալիության նշան է: Եթե նա կապի մեջ չի մտնում, ապա մենք փորձում ենք նրա հետ կապվել կրկին ու կրկին անգամ: Բայց մեր վստահությունը, որ նա մտադիր է վճարել, յուրաքանչյուր անգամ սկսում է «մարել»: Իսկ երբ տեսնում ենք, որ նա պազապես ժամանակ է ձգում, ապա գործի ենք դնում մեր կոշտ գործիքները: Դա այն խումբն է, որը կարող է մարել, բայց չի ուզում: Դա մեզ համար նշանակում է, որ հաճախորդը, սկզբունքորեն, եկամուտներ ունի, որպես կանոն, դա հաստատվում է նրա բնակության վայր և աշխատավայր կատարված այցելությունների արդյունքում: Բայց նա չի ուզում մարել, տարբերակներ է փնտրում, թե ինչպես ձգի ժամանակը, կամ բանկի դեմ աբսուրդային հայց է ներկայացնում դատարանին, կամ սպառնում, որ կդիմի ԶԼՄ-ներին: Ահա այստեղ է, որ կարելի է խոսել անհուսալիության հատկանիշների մասին: Ի՞նչ է դա: Դա առաջին հերթին այն է, երբ մարդը չի կատարել նույնիսկ առաջին մարումը: Երկրորդ, նա կապի մեջ չի մտնում, մշտապես թաքնվում է, խուսափում հանդիպումներից, հեռախոսներն անջատված են, նույնիսկ հարևանները նրան չեն ճանաչում: Ցավոք, նման հաճախորդների նկատմամբ մենք գործարկում ենք պահանջի ամենաակտիվ ռազմավարությունը, միացնելով կոշտ գործիքները: Ամենից հաճախ այստեղ աշխատում է գործն արագորեն դատարան ներկայացնելու ռազմավարությունը, քանի որ այլ ընտրություն չկա: Իսկ ով չի կարող և չի ուզում խումբն ինքնին հասկանալի է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել գործընթացը: Այս ամենի ներսում, իհարկե, գոյություն ունի նաև սեգմենտացիա, կախված պարտքի գումարից: Որքան մեծ է գումարը, այնքան արագ են աշխատում վերադարձի գործիքները, այսինքն՝ կապ, հանդիպում, այցելություն...

 

Իսկ այստեղ մարդկային գործոնը չի՞ գործում:

 

Այստեղ ամեն ինչ անում է համակարգը, այլ ոչ թե մարդը: Համակարգն այնպես է կարգավորված, որ ինքն է որոշում տվյալ հաճախորդի գործը նույնիսկ դատարան ուղարկելոււ հարցը: Բանկի ղեկավարության կողմից նախապես հաստատված ժամկետները լրանալուց հետո համակարգն ավտոմատ կեպով նրան փոխանցում է հաջորդ փուլ, որտեղ իրավաբանը պարտավորր է սկսել գործընթացը, քանի որ հաճախորդն արդեն հայտնվել է «կարմիր գոտում»: Ոչ ոք չի կարողանում ձեռք բերել որևէ պայմանավորվածություն, քանի որ հաճախորդի հետ շփումների տարբեր փուլերում տարբեր անձինք բազա են մտցրել տարբեր տվյալներ, ինչով էլ ապահովվում է հաճախորդի նկատամբ ռազմավարության ճշգրտությունը:

 

Իսկ ի՞ն ուղղումներ ունեք անվճարունակության ներկայիս ճգնաժամի առումով:

 

Ահա իմ առջև են «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների» տվյալները, որը պատրաստել է ձեր վերլուծական ծառայությունը: Ես վերցրել եմ 2012 թվականի վերջի ժամանակահատվածը: Այն ժամանակ մեր վարկային պորտֆելի աճը կազմեց ընդամենը 25%, այն ժամանակ մենք, ինչպես ավելի վաղ, 2 տարում աճեցինք 42% և գերազանցում էինք բանկային համակարգի միջին աճը: Այո, աճի տեմպերը շատ են ընկել: Մենք կոշտացրել ենք մեր համակարգը, քանի որ հասկանում ենք, որ բավականին փոխվել է մեր փոխառուի պորտֆելը: Փոխվել է նաև մեր վարկային ռիսկը: Համակարգը շարունակում է աճել, բայց մենք ուղղումներն ավելի շուտ սկսեցինք կատարել, դեռ անցյալ տարվա ապրիլի 1-ից: Մենք ամբողջովին փոխեցինք սպառողական վարկավորման նկատմամբ մեր մոտեցումները, միաժամանակ 2 ագամ ավելի խիստ մոտենալով մեր փոխառուներին, պահպանողականորեն: Համակարգն ունեցավ 33% միջին աճ, իսկ բանկն աճում է 25-26%: Դրա հետ մեկտեղ, հավաքման որակի բարելավման հաշվին մենք պահպանում ենք պահուստների ծախսերի բալանսը, հավաքելով 2 անգամ ավելի ժամկետանց վարկեր: Արդյունքում, վերջին 4 եռամսյակներում Բանկի հանդեպ եղած պրոբլեմային պարտքերի միջին եռամսյակային աճը կազմեց 5.8%, իսկ նույն ժամանակահատվածում համակարգն ամեն եռամսյակում աճում էր 9.2%: Այո, այսօր մենք սկսել ենք հավաքել 2 անգամ ավելի ժամկետանց վարկեր և դա անում ենք հավաքման վերակարգավորված համակարգի շնորհիվ, ինչի մասին արդեն խոսեցինք: Մենք սկսել ենք մարդկանց տրամադրել ավելի շատ գործիքներ, իսկ այդ գործիքները, ինչպես պարզվեց, վատ չեն աշխատում:

 

Ես հիշում եմ, ժամանակին ձեր բանկում գոյություն ուներ նույնիսկ պրոբլեմային փոխառուների գծով ակցիա...  

 

Այո, մենք հայտարարեցինք, որ «Ոսկյա իրերի գրամադրումով վարկ» կամ «Ոսկյա իրերի գրամադրումով վարկ+40%» պրոդուկտների շրջանակներում լոմբարդային վարկեր ստացած մեր հաճախորդները, եթե ոսկին արդեն վաճառվել է, ապա կարող են մարել միայն վարկի մայր գումարը, իսկ մենք կարող ենք նրանց վրայից դուրս գրել տոկոսներն ու տույժերը: Ընդ որում, մայր գումարը մարվում էր 90%-ով, տրամադրելով մարման տարեկան ժամանակացույց: Ես հիասթափված էի: Ակցիայի արդյունքները ցույց տվեցին, որ մենք կապ ենք հաստատել ակցիայի փոխառուների միայն 58%-ի հետ: Դրանցից ակցիային մասնակցեց միայն 23%-ը, 13%-ն ասաց, որ իրենց դա հարկավոր չի, իսկ 64%-ը խոստացավ գալ, բայց չեկավ: Ես ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք, որ բանկը չի կարող անել անհնարինը, անում է այն, ինչն իր ուժերի սահմանում է:

Անցյալ տարվա վերջին մեծ արձագանք առաջացավ նաև ոսկու հետ կապված գործարքների կապակցությամբ, երբ հաճախորդները խոսում էին, որ իրենք խաբված են, որ իրենք չգիտեին այդ մասին, երբ վարկ էին վերցնում, որ դա ավելին է, քան գրավը, և թող բանկը վաճառի այդ ոսկին: Ընդ որում հաճախորդների այդ տեսակն իսկույն իրեն ներկայացնում է որպես խաբեբայության զոհ, այդ դերն օգտագործելով փորձում է բոլոր մատչելի միջոցներով ազդել բանկի վրա: Ուժի մեջ են մտնում՝ դեզինֆորմացիան, դիմումները դատարան, նամակները Հայաստանի, այնպես էլ Ռուաստանի տարբեր ատյաններին, անգամ եղել են նամակներ նախագահին, նույնիսկ ՌԴ նախագահին (նման դեպք էլ է եղել): Իսկ մենք պատասխանում ենք, որ գործում ենք բանկի հստակ գործընթացներով և օրենքի շրջանակներում: Օրինակ, գալիս է հաճախորդն ու ասում – դուք մեծ բանկ եք, ինչո՞ւ չեք կարող ներել մեր ոչ մեծ պարտքը: Որպես կանոն, ես պատասխանում եմ. «ինչո՞ւ մենք պետք է ներենք հատկապես Ձեզ, եթե ներենք Ձեր վարկը, ապա ինչո՞ւ չենք կարող ներել մյուսներինը», իսկ ի՞նչ պատասխանենք նրանց, ովքեր մեր բանկում են պահում իրենց խնայողությունները, միջոցները ներդնելով ավանդային հաշիվներում, շուկայական տոկոսադրույքներով: Չէ՞ որ այդ միջոցները մենք ներգրավում ենք, որից հետո միայն տեղաբաշխում վարկերի տեսքով: Դրանում է բանկի հիմնական ֆունկցիան:

 

Բայց, դատելով հաշվետվությունից, բանկն ունի նաև բազմաթիվ դուրսգրումներ:

 

Դուրսգրումները ոչ փոքր են, ոչ էլ մեծ: Դրանք այնպիսին են, ինչպիսին մեզ թույլատրում է ֆինանսական մոդելը, որպեսզի աշխատենք այդ հատվածում: Երբեմն բանկերը, նոր պրոդուկտներ ներդնելու և վիճակագրություն կուտակելու նպատակով կարող են իրենց թույլ տալ ավելի շատ դեֆոլտների գործարկում, որոնք, բնական է, մասնակիորեն դուրս են գրվում:

 

Մինչ ճգնաժամը բանկերը չէին խուսափում աշխատել, այսպես կոչված, «մեծ թվերի օրենքով»: Հաշվի առնելով, որ ոսկին, որպես կանոն, գնալով թանկանում է, իսկ սպառողական վարկերի տոկոսադրույքները, որպես կանոն, բարձր են, խոշոր բանկերը եկամուտների հաշվին հեշտությամբ ծածկում էին վնասները: Իսկ այժմ ժամանակները փոխվել են...

 

Շուկան, իհարկե, այն ժամանակ զգալիորեն փչացավ, սկսեցին ոսկու գրավով փոխառություններ տրամադրել, ընդ որում, ոսկու գնահատման գնից բարձր գնով, որից հետո սկսվեց հաճախորդներին հրապուրելու պայքարը: Ես, որպես բանկի ռիսկ-մենեջեր, գտնում եմ, որ առանց հաճախորդի վճարունակության լրացուցիչ գործոնների գնահատման, այդ գործընթացը պարունակում է բարձր ռիսկեր: Ոսկին համարժեք պրոդուկտ է, և ոսկու արժեքից բարձր գնով մենք միշտ էլ պատրաստ ենք եղել վարկավորել, բայց, միայն հաշվի առնելով հաճախորդի վճարունակությունը:

 

Խնդրեմ, հակիրճ մեկնաբանեք վարկային շուկան ըստ հատվածների:

 

Դուք գիտեք, որ անցյալ տարվա հոկտեմբերից կտրուկ ընկան վարկավորման տեմպերը, բայց հետո մի փոքր ճշգրտվեցին, իսկ հունիս-հուլիսից սկսեցին ավելի շատ վարկեր տրամադրվել: Դա պայմանավորված է նրանով, որ կտրուկ փոխվեցին պարտադիր պահուստավորման ֆոնդի նկատմամբ պահանջները: Երկրորդ, ինչպես արդեն ասացի, փոխառուների որակն է զգալիորեն փոխվել: Իմ ձեռքի տակ է օվեդրաֆտների վիճակագրությունը: 2013 թվականին մենք մերժել ենք փոխառուների ընդամենը 15%-ին, այժմ մերժում ենք 37%-ին: Ուշադրություն դարձրեք, որ նախկինում վատ վարկային պատություն ունեցողներից մերժում էինք 5%-ին, իսկ այժմ - 19%-ին: Շատ են մերժումները ցածր աշխատավարձերի պատճառով: Իսկ ահա առանց գույքային ապահովման սպառողական վարկեր մեզ մոտ նախկինում չէր ստանում հավակնորդների 34%-ը, այժմ՝ 38%-ը: Ճգնաժամը նրանց ճշգրտեց ավելի քիչ, քանի որ նախկինում էլ առանց գույքային ապահովման սպառողական վարկեր տրամադրվում էին, շատ խիստ պայմաններով, բանկի հուսալի և ստուգված հաճախորդներին: 2013 թվականին խանութներում POS-վարկերի տրամադրումը մերժվել է 43%-ին, իսկ այժմ - 63%-ին: Այս ամենը կարծես ճգնաժամի ճշգրտումն է, որն էապես կրճատեց հոսքը, ինչպես նաև մեր հավաքած վիճակագրությունը: Չէ՞ որ 2 տարի առաջ POS-վարկերով հետաքրքրված էր խաբեբաների մի ամբողջ բանակ:

 

Իսկ ինչպե՞ս են գործերը հիփոթեքային վարկավորման շուկայում

 

Հիփոթեքը մեզ մոտ քիչ թե շատ կայուն է, քանի որ այն ի սկզբանե վարկավորվում էր, հիմնականում, դրամային ռեսուրսներով, որոնք տրամադրում էին Ազգային հիփոթեքային ընկերությունը և «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիմնադրամը: Այս տարի մենք հիփոթեքից ավելի մեծ ակնկալիքներ ունեինք, ելնելով պետության կողմից գործարկված ծրագրերից: Ես խոսում եմ առաջնային շուկայում ձեռք բերված բնակարանների դեպքում եկամտահարկի վերադարձի վերաբերյալ ծրագրի մասին: Բայց այդ ծրագրի հետ կապված առանձնապես հոսքեր չտեսանք: Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ անշարժ գույքի գները ճշգրտվել են 16-18%: Կարծում եմ, մարդիկ չեն ցանկանում վաճառել անշարժ գույքը, ելնելով պահանջարկի վերականգնման ակնկալիքներից: Շատ են փոխվում ցուցանիշները, երբ փոխվում է «ռիսկի նկատմամբ ախորժակը», չէ՞ որ այժմ փոխվել է սպառողի վարքագիծը: Մեզ զարմացնում է հիփոթեքի բացակայությունը: Արդյո՞ք դա չի նշանակում, որ մարդիկ ապագայի հույսեր չեն կապում Հայաստանի հետ:

 

Կարծում եմ, իմ կարծիքով, դա երկրում, ինչպես նաև տնտեսությունում տիրող ընդհանուր դեպրեսիոն իրավիճակի արդյունք է: Իսկ ինչպե՞ս են ընթանում գործերը կորպորատիվ վարկավորման շուկայում: Բանկային ընդհանուր վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այստեղ նույնպես կուտակվել են բազմաթիվ պրոբլեմային վարկեր:

 

Այստեղ հարկավոր է գնալ 5 տարի հետ, երբ չաշխատող վարկերը կորպորատիվ հատվածում սկսեցին աստիճանաբար աճել: Սակայն, միևնույն ժամանակ, բանկային հատվածում կոշտացավ հաճախորդի համար մղվող պայքարը: Հաճախորդները բանկից բանկ էին քոչում, պահանջելով վերավարկավորման լավագույն պայմաններ: Բիզնեսում դա նորմալ երևույթ է, երբ ընկերությունը վերավարկավորման միջոցով նվազեցնում է պարտքի բեռը և երկարաձգում փոխառու միջոցների օգտագործման ժամկետը, կամ իջեցնում տոկոսադրույքը: Բայց դա այն դեպքում, երբ խնդիրը կայանում է հենց դրանում, այլ ոչ թե փոխառուի ռիսկերի հետ կապված պրոբլեմներում: Կրեդիտոր-բանկերը միշտ չէ, որ կարողանում են ճանաչել այդ ռիսկերը: Եվ ընկերության վերջին վարկատուն, փաստորեն, ընկնում է ծուղակը, երբ հաճախորդին իր կողմը գրավելու նպատակով համաձայնվում է նրան տրամադրել փոխառության լոյալ պայմաններ, ինչի արդյունքում էլ հայտնվում է պարտվողի վիճակում: Կարծում եմ, որ Հայաստանում դրան հաճախ են բախվել, բայց երբ կոշտ մրցակցության ալիքը հանդարտվեց, շատերը հասկացան իրենց սխալը: Հետևաբար, կորպորատիվ վարկավորման աճի տեմպերը նույնպես, հավանաբար, նվազեցին, իսկ պորտֆելներում կուտակվեց չաշխատող վարկերի որոշակի քանակ:

 

Արդյո՞ք հեշտ է կորպորատիվ պարտքերի հավաքումը բանկի համար

 

Դա էլ առանձին պատմություն է: Պարտք ունեցող ընկերությունները հաճախ են գործի դնում այնպիսի իրավաբանական խորամանկություներ, որ մնում ես ապշած: Բանը հասնում է նրան, որ հաճախորդն, ընդհանրապես, սկսում է հրաժարվել, որ բանկում, ընդհանրապես,  եղել է, որ վարկային պայմանագիր է ստորագրել, որ վարկ է ստացել: Բայց մենք արդեն ունենք նման հաճախորդների հետ շփման բավականաչափ փորձ: Սկսվում են ճնշումները,  ԶԼՄ-ներում հրապարակվում են նյութեր, որ բանկերն, իբր, միակողմանի կերպով փոխում են վարկավորման պայմանները, փոխում են տոկոսադրույքները: Այդ ամենը լուրջ չէ և մենք, որպես կանոն, չենք պատասխանում, քանի որ նման խոսակցությունների մեջ մտնելը, պարզապես, հիմարություն է: Այնուամենայնիվ, կա ռազավարություն՝ յուրաքանչյուր հաճախորդի համար անհատականացված, և մենք հետևում ենք դրան: Պատկերացրեք, որ այցելում եք հաճախորդին և տեսնում, որ նա աշխատում է, բայց չի ուզում վճարել: Դուք սկսում եք գրավի պահպանման շուրջ հարցեր տալ նրան, իսկ նա պատասխանում է, որ գրավ չկա, դուք հասկանում եք, որ նա փորձում է այն վերաձևակերպել, վերափոխել, միաժամանակ փորձելով ձեզ հետ կռվել: Այլ արձագանք չի կարող լինել, քան ամենախստագույնը:Այդ դեպքում բանկը կարող է միանգամից դիմել սնանկության ճանաչման հայցով: Իսկ եթե հաճախորդն ընտրում է մեկ այլ ճանապարհ՝ երկխոսության ճանապարհը, այդ դեպքում բանկը, իհարկե, գնում է նրան ընդառաջ, բանկում գործող ընթացակարգերի շրջանակներում վերակառուցելով պարտքը, կազմելով վճարումների նոր ժամանացույց, դիտարկելով և խորհուրդներ տալով նրան: Չէ՞ որ հաճախորդը միշտ չէ, որ մեղավոր է, որ գործերը չեն ընթանում այնպես, ինչպես ինքը կցանկանար, քանի որ փոխվում են առևտրի, տնտեսական փոխհարաբերությունների և ռեժիմների արտաքին գործոնները: Այդ ամենը կանխագուշակել հնարավոր չէ, և եթե հաճախոդը մեր մեջ տեսնում է գործընկերոջը, այլ ոչ թե թշնամուն, ապա անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար գտնենք փոխշահավետ լուծումներ: 

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆՈՐԱՅՐ
Բարեվ Ձեզ ես լինելով Վտբ բանկի լավ հաճախորդ 3 տարուց ավելի ընդանրապես չեմ ուշացրել իմ վճարումները միշտ վճարել եմ ժամանակին եվ ժամանկից շուտ ստանալով իմ աշխատավարձն Վտբ բանկով իմ դրսի եկամուտները Վտբ բանկի տրանսվեր քարտով ամեն ամիս ստացել եմ մարտադիր փոխանցումներ ստացել եմ բարցր աշխատավարց իսկ այս վերջերս դիմեցիմ վարկ ստանալու համար մերժում ստացա ուզեցի իմանալ պաճառն մերժման ինձ պատասխանեցին կոշտ ու կոպիտ եվ իմ հանդեպ վարվեցին անարդարացի ես շատ դժգոհ եմ ՎՏԲ բանկի սպասարկման եվ աշխատավոճին պետք չի լավ հաճախորդներ հետ այսպէս վարվել

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.01.2026
RUB4.840.01
USD380.33-0.50
EUR443.24-1.04
GBP511.62-1.32
CAD273.87-0.44
JPY23.97-0.01
CNY54.54-0.05
CHF474.82-2.17