Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը կտրուկ փոխել է Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի ՀՆԱ-ի կանխատեսումը – ստագնացիայից դեպի 2.5% աճ, իսկ 2016 թվականի համար կանխատեսում է մինչև 2.2% դանդաղում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, պարզաբանելով, որ 2016-ին Հայաստանի տնտեսության վրա կպահպանվի արտաքին հատվածի բացասական ազդեցությունը: Բացի այդ, նա գտնում է, որ իրենց դերը կխաղան նաև տնտեսության իրական հատվածի վարկավորման տեմպերի դանդաղումը և համեմատաբար բարձր տոկոսադրույքները:
ԱՄՀ-ն իր նորացված կանխատեսումը պայմանավորում է նրանով, որ կառավարության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև չին գործընկերների հետ ներդրումների գծով նախնական պայմանավորվածությունների շրջանակներում նախատեսվում է երկրում կառուցել պղնձաձուլական գործարան: Բացի այդ, ընթացիկ տարում արձանագրվեց գյուղատնտեսական ոլորտի աննախադեպ աճ, ինչի շնորհիվ առաջին կիսամյակում հաջողվեց արձանագրել տնտեսական ակտիվության 4.1% աճ:
«Սակայն, այս փաստերը կրում է միանվագ բնույթ, ինչը կարտահայտվի 2016 թվականին»,-գտնում է նա, ինչի հիման վրա էլ նորացված կանխատեսումը զգալիորեն զիջում է փաստացի ցուցանիշներին (2015-ի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունը 3.9% դանդաղել է):
Տեղին է նշել, որ բոլորովին վերջերս ԱՄՀ-ն ՀՀ իշխանությունների հետ քննարկել էր ՀՆԱ կանխատեսումների վերանայման հնարավորությունը` դեպի բարելավման կողմը, ինչպես նաև 2016 թվականի բյուջետային ցուցանիշների ճշգրտումը: Հենց այդ պատճառով էլ սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ պլանավորված հանդիպումը կայացավ սեպտեմբերի 25-ին, քանի որ ԱՄՀ ներկայացուցիչները պետք է հանդիպեին ՀՀ նախագահի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն իր հունիսյան իր կանխատեսումներում փոխել էր Հայաստանի տնտեսական աճի սպասումները` ստագնացիայից մինչև մինուս 1%:
Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) վերջին կանխատեսման, Հայաստանի տնտեսական աճը 2015 թ. կլինի 0.8%, նախկինում կանխատեսված 3.3%-ի փոխարեն: Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է Հայաստանի տնտեսության լճացում, նախկինում կանխատեսված 1% անկման փոխարեն: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD) իր կանխատեսումը զրոյից իջեցրեց մինչև մինուս 1,5%, իսկ Եվրասիական զարգացման բանկը` 0,8%: Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունն իր վերջին զեկույցում Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսել էր 2,3%, իսկ Fitch-ը վերանայեց իր կանխատեսումը, դեպի աճի կողմը` 1,5%, նախկինում կանխատեսված դանդաղ ռեցեսիայի և ՀՆա-ի 0.5% անկման փոխարեն:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նորացված կանխատեսման, 2015 թ., տնտեսական աճը Հայաստանում կարագանա` 2.8-3.6%, նախորդ` 1,6-2.6% դանդաղ կանխատեսման փոխարեն: 2016 թ. տնտեսական աճը կմնա գրեթե նույն մակարդակի վրա` 2.5-3.4%, բայց 2017-ից կսկսի աստիճանաբար արագանալ` 3,5-4.5%:
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Օրենքով երկրի ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.1%, իսկ գնաճը` 4% (± 1,5%), ՀՆԱ-ի անվանական մեծությունը` 4867,5 մլրդ.դրամ, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը` 3.3%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 4.2%, իսկ միայն հուլիսին` 9.2%: