Արմինֆո. ԱՊՀ 200 առաջատար բանկերի շարքում, ըստ «ՌԻԱ Ռեյտինգ» գործակալության ամենամյա վարկանիշի հինգերորդ հետազոտության, առաջին անգամ տեղ են գրավել հայաստանյան բանկերը` Ամերիաբանկը, Արդշինբանկ և ՎՏԲ-Հայաստան Բանկը, համապատասխանաբար զբաղեցնելով 162-րդ, 179-րդ և 181-րդ տեղերը: Հայաստանի հայտնվելը ԱՊՀ լավագույն բանկերի վարկանշում հնարավոր դարձավ Ռուսաստանի և Ոիկրաինայի բանկերի թվի կտրուկ կրճատման արդյունքում: Այսպես, 2014 թվականին
2014 թ., Ռուսաստանը կորցրեց 8 բանկ և այժմ ներկայացված է 122 վարկային կազմակերպություններով, իսկ ուկրաինական բանկերի թիվն, ընդհանրապես, վարկանիշում պակասեց երրորդով: Վարկանիշում ներկայացված երկրների աշխարհագրության աճն ակտիվների նվազագույն ծավալի նվազեցման արդյունքն է, քանի որ վարկանիշում տեղ գրավելու համար 2014 թվականի` 0.96 մլրդ.դոլարի փոխարեն այժմ պետք է ունենալ 0.67 մլրդ դոլարի ակտիվներ, ինչը շատ է կապված մի շարք երկրներում, մասնավորապես, Ռուսաստանում, ազգային արժույթների արժեզրկման հետ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, 2014 թվականի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգում հատկապես այս երեք բանկերն են զբաղեցնում առաջին երեք տեղերը, ինչպես իրենց ակտիվներով, այնպես էլ բարկային ներդրումներով, հանդիսանսալով երկրի տնտեսության իրական հատվածի ամենաակտիվ վարկավորողները: Ամերիաբանկը հաշվետու տարում իր ակտիվներն ավելացրել է 8,4%, մինչև 0.84 մլրդ դոլար կամ բանկային համակարգի միագումար ակտիվների 11,7%-ը: Արդշինբանկն Ամերիաբանկից առաջ անցավ աճի տեմպերով (16.2%), բայց զիջեց ակտիվների չափերով`0.77 մլրդ.դոլար (համակարգի ընդհանուր ակտիվների 10.7%-ը): ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով ռուսական ՎՏԲ Խմբի «դուստրը», 2014-ին ակտիվները մեծացրեց 2%, մինչև 0.76 մլրդ.դոլար (համակարգի ընդհանուր ակտիվների 10,6%-ը): Ամերիաբանկը 2014-ին առաջատարն էր վարկային ներդրումների ծավալներով` 62.3%, մինչև 0.59 մլրդ դոլար, ավելի քան 85%-ն ուղղելով երկրի տնտեսության ֆինանսավորմանը, ավելացնելով վարկավորման ծավալները գրեթե 2 անգամ, այդ դինամիկայող զբաղեցնելով առաջին տեղը: Նրանից հետո վարկային ներդրումներով հաջորդն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, 2014-ին այս ցուցանիշը բարձրացնելով 17,3%, մինչև 0.56 մլրդ դոլար, որից երկրի տնտեեսության իրական հատվածին է ուղղվել ավելի քան 61%-ը, իսկ տարեկան աճը` 23%: Այնուհետև հաջորդում է Արդշինբանկը, որի վարկային պորտֆելն ավելացավ 38,5%, մինչև 0.52 մլրդ դոլար, որի ավելի քան 64% -ն ուղղվել է երկրի տնտեսության իրական հատվածին, տարեկան աճը` 26%: Նշված ցուցանիշներով թվարկված բանկերն իրենց դիրքերը պահպանել են նաև 2015 թվականի հուլիսի 1- ի դրությամբ, չնայած դինամիկայի մի փոքր դանդաղեցմանը, ինչը պայմանավորված էր ստեղծված տնտեսական իրավիճակով, մի կողմից դանդաղեցնելով կրեդիտորների գործունեությունը, իսկ մյուս կողմից – տնտեսվարող սուբյեկտներին զսպելով վարկային բեռից:
Հայաստանի բանկերի մուտքը ԱՊՀ խոշորագույն բանկերի վարկանիշ, ընդլայնեց «ՌԻԱ Ռենկինգի» աշխարհագրությունը, հասցնելով տասի` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Մոլդովա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքմենստան, Ուկրաինայ և Ուզբեկստան: Ինչպես և նախկինում, առավել մեծ թվով ներկայացված են ռուսական բանկերը`60.5%, երկրորդ տեղումեն Ղազախստանի բանկերը` 10,5%, ուկրաինական բանկերը կազմել են 9,5%, Ադրբեջանը` 5%. Բելառուսը և Ուզբեկստանը` 4.5%, իսկ Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան` 1.5%, իսկ Թուրքմենստանը` 1%:
2014 թվականի արդյունքներով, ՌԻԱ Ռեյտինգ-ի փորձագետների գնահատականներով, 200 խոշորագույն բանկերի ակտիվները նվազել են 17,2% (-21.3%, ԱՊՀ-ում), մինչև 1.47 տրլն.դոլար, 2013-ի և 2012-ի համապատասխանաբար` 9,3% և 23,1% աճի փոխարեն: Դա բերեց ակտիվների կոնցենտրացիայի աճին`ԱՊՀ բանկային համակարգում: Եթե 2014-ի սկզբին 200 խոշորագույն բանկերին էր ընկնեւոմ ակտիվների 85%-ը, ապա 2015-ի հունվարի 1-ին այդ ցուցանիշը կազմեց 86.9%, իսկ առաջին 20 բանկերի մասնաբաժինը մեկ տարում 57%-ից աճեց մինչև 61%: Ըստ գործակալության փորձագետների, չնայած լիցենզիաների մասշտաբային հետկանչմանը, զանգվածային միաձուլումներին և կուլ գնալուն, առաջիկա տարիներին ակտիվների կոնցենտրացիան, հավանաբար, կշարունակվի: ԱՊՀ երկրներում առկա բանկային ճգնաժամի մասին է խոսում նաև այն փաստը, որ բացասական դինամիկայով բանկերի թիվը մի քանի անգամ գերազանցում է դրական դինամիկայով բանկերի թվին: 2014 թվականի արդյունքներով, վարկանիշում տեղ գրաված 136 բանկերի կամ 68%-ի մոտ արձանագրվել է ակտիվների նվազում, իսկ այդ բանկերի թիվը նախորդ վարկանիշում եղել է 55 կամ 27.5%, իսկ 2012-ին`19%: Դա կախված է 2 հիմնական միտումներից` ազգային արժույթների արժեզրկումից և բազմաթիվ բանկերի սնանկացումից: Ընդ որում, ամենամեծ արժեզրկումը դիտվել է ամենամեծ ակտիվներով բանկեր ունեցող երկրներում – Ռուսաստանում և Ուկրաինայում: Երկրորդ միտումն է բանկերի ՝ այդ թվում խոշոր բանկերի արտոնագրերի զանգվածային ետկանչումը: Այստեղ նույնպես, ինչպես արժեզրկման պարագայում, առանձնանում են Ռուսաստանն ու Ուկրաինան, բայց տարբեր պատճառներով: Ռուսաստանում Կենտրոնական բանկն ակտիվ «զտում է» ոլորտն այն բանկերից, որոնք կասկածելի սխեմաներով են զբաղվում: Իսկ Ուկրաինայում՝ պետական իշխանության փոփոխության ու դրան հաջորդած տարածքների մի մասի կորուստի, ինչպես նաև արդյունաբերական շրջաններում ռազմական գործողությունների պայմաններում շատ բանկեր, որոնց արդեն իսկ խնդիրներ ունեին, չկարողացել հաղթահարել տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի նոր ուժեղագույն ալիքը: Այս երկու միտումներն իրենց շարունակությունը գտան նաև 2015 թվականին, իսկ մի շարք երկրներում զգալիորեն ուժգնացան, հետևաբար, անիմաստ է ակնկալել, որ 2015 թվականի արդյունքներով ԱՊՀ երկրների բանկերի ակտիվները ընդհանուր ծավալը կարող է արձանագրել աճ: