Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2015 թվականի սեպտեմբերին արձանագրվել 0.1% գնաճ, ինչը պայմանավորված է եղել ոչ պարենային ապրանքների 0.6% թանկացոմով: Պարնեյաին ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) և ծառայությունների գները չեն փոխվել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 98%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) կազմել է 93.8%, ոչ պարենային ապրանքներինը` 103,6%, ծառայությունների սակագներինը`101 1%: 2015 թվականի հունվար-սեպտեմբերին, 2014-ի հունվար-սեպտեմբերի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 104.7%, 104.6%, 105.9% և 103.2%, իսկ 2015-ի սեպտեմբերին, 2014-ի սեպտեմբերի համեմատ, հապատասխանաբար` 103.3% , 102.3%, 106.1% և 101.6%: Սպառողական գների միջին ամսական անկումը 2015-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 0.2%, մեկ տարի առաջ արձանագրված 0.1% անկման փոխարեն:
Պարենային ապրանքների խմբում սեպտեմբերին բանջարեղենը թանկացել է 3.5%, մասնավորապես, սունկը - 4,1%, վարունգը - 4,8%, կանաչ սոխը - 18,3%, սմբուկը - 18,3%, դխտորը - 19.8%, լոլիկը - 27,1%, կաղամբը - 31%: Միևնույն ժամանակ, էժանացել է` գազարը - 18.7%, ծաղկակաղամբը - 13,7%, սոխը - 9%, կանաչ պղպեղը - 5,9%, կարտոֆիլը - 2%: Ուսումնասիրվող 13 ապրանքային խմբերից 5-ում հաշվետու ամսում գներն աճել են 0,3-3,5%, իսկ 8-ում անկումը կազմել է 1,7-0,1%:
Ոչ պարենային ապրանքների խմբում սեպտեմբերին թանկացել են` կոշկեղենը - 0,8%, ոսկերչական իրերը - 0.9%, կոսմետիկան - 1,3%, արվեստի գործերը - 1,4%, գրենական պիտույքները - 1.5%, անձնական օգտագործման իրերը - 1.6%, հագուստը և գործվածքեղենը - 3.3%: Դրա զուգահեռ էժանացել են` լվացքի միջոցները - 1.6%, վառելիքը - 0,1%, շինանյութերը - 0.1%, դեղամիջոցները - 0.1%:
Ծառայությունների սակագները 2015 թվականի սեպտեմբերին ընդհանուր առամբ չեն փոխվել, բայց կապի և հասարակական սննդի ոլորտներում թանկացել են 0,1%, մշակույթի ոլորտում - 0,4%, իրավական ու բանկային ծառայությունների գներն աճել են 0.5%, իսկ հանգստի կազմակերպոթյան ծառայությունները - 1.2%: