Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2015 17:05

ԵԱՏՄ շրջանակներում ապահովագրական միասնական շուկայի ներդրմանը կարելի է սպասել հինգ 5 տարուց ոչ շուտ

ԵԱՏՄ շրջանակներում ապահովագրական միասնական շուկայի ներդրմանը կարելի է սպասել հինգ 5 տարուց ոչ շուտ

Արմինֆո «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Վահագն Աղավելյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ապահովագրական շուկայի արդյունքները 2015 թվականի առաջին կիսամյակում: Ապահովագրության ո՞ր տեսակները ցուցադրեցին դրական/բացասական դինամիկա և ինչո՞վ էր պայմանավորված այդ փաստը:

Ապահովագրության կամավոր տեսակների դինամիկան, ինչպես կոպորատիվի, այնպես էլ մանրածախի հատվածներում, համեմատաբար կայուն էր: Մանրածախ կամավոր ապահովագրության ծավալներն առայժմ մեծ չեն, բայց դինամիկ ձևով աճում են և մոտ 5 տարի անց կարող են համեմատվել կորպորատիվ ապահովագրության և ԱՊՊԱ-ի ծավալների հետ: Կորպորատիվ ապահովագրությունը, մասնավորապես, իրավաբանական անձանց գույքի ապահովագրությունը, ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունը և աշխատակիցների առողջության ապահովագրությունը, ինչպես նաև բանկերի համալիր ապահովագրությունը (BBB), կայուն կերպով զարգանում են, չնայած, առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվեց տարեկան աննշան անկում, ինչը հիմնականում պայմանավորված էր կորպորատիվ վաճառքների կրճատումով, որն էլ իր հերթին, կապված է տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ: Ինչ վերաբերվում է ԱՊՊԱ-ին, ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է ապահովագրված տրանսպորտային միջոցների թվի կրճատում, ընդ որում, կարելի է ենթադրել, որ այդ անկումը կապված է չօգտագործվող տրանսպորտային միջոցների հետ, քանի որ այդ տրանսպորտային միջոցների հետ կապված ապահովագրական պատահարների թիվը գրեթե չի փոխվել: Այդ միտումը պայմանավորված է նրանով, որ բնակչության մի մասը տնտեսական ընթացիկ պայմաններում գերադասում է կրճատել իր ծախսերը, հրաժարվելով նաև տրանսպորտային միջոցի շահագոծումից:

Հայտնի է, որ հայկական ընկերություններն  այնքան էլ չեն օգտվում ապահովագրական ծառայություններից: Կարո՞ղ եք նշել, թե հայկական ընկերությունների որ տոկոսն է ներգրավված կորպորատիվ ապահովագրական հատվածում:

Ես չեմ կարող բերել վիճակագրական տվյալներ, քանի որ դրանք բացակայում են: Մեր երկում չկա այնպիսի կառույց, որը կզբաղվեր նման վիճակագրական տեղեկությունների հավաքումով և մշակումով: Նույն իրավիճակն էր տիրում նաև ավտոմեքենաների շուկայում, մինչև չստեղծվեց Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն, որի վրա էլ դրվեց ԱՊՊԱ գծով վիճակագրության վարումը, ինչի շնորհիվ մենք արդեն ունենք գրանցված տրանսպորտային պատահարների թիվը, ապահովագրված տրանսպորտային միջոցների թիվը, ապահովագրական պատահարների թիվը, ավտոապահովագրության պրեմիաների և հատուցումների ծավալները և այլն տեղեկություններ: Հայաստանում գործող ընկերությունների վերաբերյալ մենք չունենք նախնական տվյալներ, քանի որ ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ կան կազմակերպություններ, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա և որևէ գործունեություն չեն իրականացնում: Բայց այդ անորոշությունն էլ ապահովագրողներին չի խանգարում կորպորատիվ ապահովագրության հատվածը զարգացնելու համար, քանի որ մենք արդեն սովորել ենք շուկայի որոշ, համեմատաբար «մշտական», մասնակիցներին, գիտենք մեր պոտենցիալ հաճախորդներին, որոնց համար էլ միմյանց հետ մրցակցում են ապահովագրական ընկերությունները:

Որքանո՞վ ազգային արժույթի արժեզրկումն ադրադարձավ ապահովարական պրոդուկտների գների վրա: Հատկապես ո՞ր տեսակները թանկացան (օրինակ, ԱՊՊԱ-ն կամ բժշկական ապահովագրությունը):

Հիմնականում թանկացան ապահովագրական այն պրոդուկտները, որոնց գները սահմանվում են՝ ելնելով տվյալ գույքի անմիջական գնից: Քանի որ գույքի գները մեր երկրում սահմանվում են դոլարով, հետևաբար, ապահովագրության այդ տեսակների պրեմիաների չափերը դրամական արտահայտությամբ կավելանան: Օրինակ, ԱՊՊԱ-գծով պրեմիան միջին հաշվով կազմում է տրանսպորտային միջոցի արժեքի 3%-ը: Այդ 3%-ը չի փոփոխվել, բայց փոխվել է դրամային արժեքը՝ բացարձակ արտահայտությամբ: Դրանով է պայմանավորված նաև ապահովագրական հատուցումների ծավալների աճը, քանի որ ավտոպահեստամասերը ձեռք են բերվում դոլարով, արտասահմանից, որոնց դրամային արժեքը կախված է դրամի փոխարժեքից: Նույնը կարելի է ասել առողջության ապահովագրության մասին, որը նույնպես թանկացել է՝ դրամային արժեքի բարձրացման, մասնավորապես, ներմուծվող դեղամիջոցների թանկացման պատճառով: Ապահովագրական մյուս պրոդուկտների գները, հիմնականում, մնացել են նույնը:

ԱՊՀ երկրներում ավտոապահովագրության հատվածն էական մասնաբաժին ունի ապահովագրողների պորտֆելում: ԱՊՊԱ ապահովագրությունը, մի կողմից, հանդիսացավ զարգացման յուրատեսակ իմպուլս, բայց մյուս կողմից, սկսվեց նկատվել ապահովագրության այդ տեսակի վնասաբերության աճ: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում ապահովագրողները հատուցումների արդյունավետության կարգավորման և խաբեբայությունների դեպքերի նվազեցման ուղղությամբ:

Ես չասացի, որ ավելացել է խաբեբայությունների թիվը, ավելի շուտ, ավելացել են այդ հանցագործությունների բացահայտման դեպքերը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական խաբեբաների գործունեությունը զարգանում է ապահովագրության զարգացմանը զուգընթաց, ինչպես ինտենսիվ, այնպես էլ էքստենսիվ ճանապարհներով, և Հայաստանը նույնպես չի կարող դրանից խուսափել: Սակայն, ապահովագրական շուկայի տնտեսական հանցագործությունների թվի աճին զուգահեռ զարգանում են նաև դրանց դեմ պայքարի մեթոդները, ընդ որում, մեր երկրում այդ զարգացումը մեկ քայլ առաջ է, ինչի մասին են վկայում խաբեբայությունների հետևանքով շուկային պատճառված կորուստների աննշան չափերը: Այս մի քանի տարիներին ապահովագրողները ձեռք բերեցին հսկայական փորձ և այժմ ավելի լավ են հասկանում, քան մի քանի տարի առաջ, թե որտեղ են թաքնված պոտենցիալ ռիսկերը, միաժամանակ իրականացնելով նաև կանխարգելիչ միջոցառումներ:

Ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական ապահովագրության հայեցակարգի ստեղծման աշխատանքները:

Երկրում ագրոապահովագրության ինստիտուտի ներդրման կառավարական ծրագիրն առայժմ գտնվում է մշակման փուլում: Հայաստանի ապահովագրական ընկերություններն ինչ-որ առումով ներգրավված են այդ գործընթացին, բայց, ինքներդ էլ հասկանում եք, որ առայժմ վաղ է խոսել որևէ ծառայության մատուցման մասին: Որպեսզի ապահովագրական ընկերությունները ներգրավված լինեն ագրոապահովագրության համակարգում, սկզբում անհրաժեշտ է նախագծել հստակ ենթակառուցվածք, ստեղծել համակարգող մի մարմին՝ Ավտոապահովագրողների բյուրոյի օրինակով: Ընդ որում, պետությունը պետք է սահմանի իր դերը ռիսկերի զսպման գործընթացում, մասնավորապես, մշակի պետական աջակցության մեխանիզմներ, իսկ շուկան լիարժեք գործելու համար պետք է ներգրավված լինեն ապահովագրական համակարգի բոլոր մասնակիցները: Ընդհանուր առմամբ ասեմ, որ ագրոապահովագրության ոլորտը պետք է լինի օրենսդրորեն կարգավորված, սահմանված լինեն խաղի հստակ կանոնները: Այդ ուղղությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ, բայց գործընթացը պահանջում է երկար ժամանակ և մեծ ուժեր: Գյուղատնտեսությունը Հայաստանում հայտարարված է առաջնահերթ արտահանումային ոլորտ, իսկ դրա զարգացման համար մեծ նշանակություն ունի ագրոապահովագրությունը, հատկապես հիմա, երբ Ռուսաստանի նկատմամբ գործում են պատժամիջոցները, և հայկական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ պահանջարկն աճել է:

Ինչպիսի՞ կանխատեսումներ կարող են լինել Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և ԵԱՏՄ ողջ տարածքի տնտեսական զարգացման բացասական սպասումների լույսի ներքո:

Եթե ներկայիս տնտեսական իրավիճակը ձգձգվի, ապա կարելի է սպասել, որ տեղի կունենա ապահովագրված անձանց թվի կրճատում, ինչպես նաև պրեմիաների ծավալների անկում և ռիսկերի կամ ապահովագրական գումարների կրճատում, ինչը կապված կլինի ձեռնարկությունների և մասնավոր անձանց կողմից ապահովագրական ռիսկերի գնահատման ծախսերը կրճատելու կամ ապահովագրությունից, ընդհանրապես,  հրաժարվելու ցանկության հետ:

ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է միասնական ապահովագրական շուկայի ստեղծում: Ի՞նչ կարող է դա տալ Հայաստանի ապահովագրական համակարգին, կարելի՞ է արդյոք սպասել ապահովագրական պրոդուկտների թանկացում:

Հայաստանի ապահովագրական համակարգը ԵԱՏՄ մյուս երկրների ապահովագրական շուկաների համեմատ ավելի թույլ է զարգացած: Այդ առումով ենթադրում եմ, որ կլինի աճ: Առաջինը, կավելանա ապահովագրական պարտադիր տեսակների թիվը: Մեզ մոտ առայժմ գործում է միայն ԱՊՊԱ-ն, իսկ մյուս երկներում, օրինակ, Ռուսաստանում – դրանք բազմաթիվ են: Առաջին հերթին կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրությունը: Ինչ վերաբերվում է ապահովագրության պարտադիր տեսակների արժեքին, կարծում եմ, որ կմշակվեն հաշվարկի տարածաշրջանային գործակիցներ, որոնք ներկայումս Ռուսաստանում գործում են ԱՊՊԱ սակագները հաշվարկելիս: Հաշվի առնելով սպառողների շահերը, աստիճանաբար կբարձրանան հատուցման սահմանաչափերը, քանի որ ԵԱՏՄ մյուս երկրներում դրանք ավելի բարձր են, քան Հայաստանում: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ միասնական ապահովագրական շուկան կարող է ստեղծվել 5 տարուց ոչ շուտ, երբ սահմանվեն խաղի միասնական կանոնները և ավարտվի օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացը:

Արդյո՞ք դա չի ենթադրում, որ, օրինակ, Հայաստանում բժշկական պոլիս ստանացողն ապահովագրական պատահարի դեպքում կարող է բուժվել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների բժշկական հաստատություններում: Ի՞նչ եք կարծում, դեպի ո՞ր կողմ կփոխվեն բժշկական ապահովագրության գները:

Կամավոր բժշկական ապահովագրությունը կարող է նախատեսել Հայաստանում ձեռք բերված պոլիսով մեկ այլ երկրում բուժում ստանալու հնարավորություն: Այդ հնարավորությունը կընձեռվի նաև պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակներում: Իմ կարծիքով, պարտադիր բժշկական ապահովագրությունն ամենացանկալի ապահովագրությունն է՝ բնակչության, ինչպես նաև ձեռնարկությունների և կառավարության համար, քանի որ բարձրացնում է բժշկական ծառայությունների հանդեպ մատչելիությունը: «Առողջության պրոբլեմների լավագույն լուծումը – առողջության ապահովագրությունն է» թեզն արդեն աքսիոմա է դարձել, որի ներդրումը Հայաստանում ընդամենը ժամանակի հարց է: Բայց կրկին անգամ չեմ կարող չնշել, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածք, իր կարգավորիչ մարմնով, ստեղծել տվյալների միասնական բազա, որի մուտքն ազատ կլինի առողջապահության բոլոր աշխատակիցների համար, իսկ օրենսդրության մշակման և ներդաշնակեցման մասին էլ չեմ խոսում: Բացի այդ, անհրաժեշտություն է նաև բուժման միասնական ստանդարտների, այսպես կոչված, ալգոռիթմերի ներդրումը, որոնք համատեղ մշակված կլինեն  ապահովագրական ընկերությունների փորձագետների և բժշկության ոլորտի մասնագետների կողմից: Կարծում եմ, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են, իսկ բուժհաստատություններն այսօր, ոչ ամբողջովին, բայց գրեթե պատրաստ են պարտադիր բժշկական ապահովագրությանը, քանի որ կամավոր բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք են բերել ապահովագրական ընկերությունների հետ համագործակցելու 15-ամյա փորձ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն էԿոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
Հայաստանի ՄՊՀ ղեկավարը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու OECD 23-րդ համաշխարհային համաժողովինՀայաստանի ՄՊՀ ղեկավարը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու OECD 23-րդ համաշխարհային համաժողովին
Հայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստըՀայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարար. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունիՀՀ էկոնոմիկայի նախարար. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունի
Երևանում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԵրևանում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
«Վերին Լարս» անցակետում 863 հայկական բեռնատար է կուտակվել«Վերին Լարս» անցակետում 863 հայկական բեռնատար է կուտակվել
2025 թվականին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի հանրապետության տարածք ներկրել մինչեւ 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս2025 թվականին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի հանրապետության տարածք ներկրել մինչեւ 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս
ԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան կարագի անմաքս ներմուծման համարԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան կարագի անմաքս ներմուծման համար
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փրկարար ծառայությունՀայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փրկարար ծառայություն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ը կրճատվել են թե դոլարով, թե ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ը կրճատվել են թե դոլարով, թե ռուբլով գործարքները
Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրըԱսիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը
Վահե Դավթյան. ՀԱԷԿ-ի վրա ճնշումն ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս է կազմումՎահե Դավթյան. ՀԱԷԿ-ի վրա ճնշումն ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս է կազմում
Գևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրաԳևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա
Էկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբԷկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբ
ՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումինՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին
ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարարԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարար
Modi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկաModi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկա
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտումԱմերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Հայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ էՀայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ է
ԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համարԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համար
Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասինՀայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին
Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                     Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                    
ԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակինԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակին
ԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համարԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համար
Լուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համարԼուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմըԶբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմը
Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամինԱրդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեքԳնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերըOVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը
Կառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտանԿառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
Հայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույքC360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Wildberries-ում Իդրամ կաWildberries-ում Իդրամ կա
Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահԷդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահ
Կառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունըԿառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունը
Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար
ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
ԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆ
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվենՀայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
Երևանն ու Լոս Անջելեսը կսկսեն համագործակցել տեխնոլոգիական ոլորտումԵրևանն ու Լոս Անջելեսը կսկսեն համագործակցել տեխնոլոգիական ոլորտում
ԱՄՀ-ը բացահայտում է 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճի նվազման պատճառըԱՄՀ-ը բացահայտում է 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճի նվազման պատճառը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով արտահանմանն աջակցության հերթական ծրագիրըՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով արտահանմանն աջակցության հերթական ծրագիրը
Արդշինբանկը և Visa-ն ակցիա են իրականացնում բանկի քարտապանների համար. «Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air»Արդշինբանկը և Visa-ն ակցիա են իրականացնում բանկի քարտապանների համար. «Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air»
Կցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանըԿցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանը
Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքինԱվշար համայնքի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Հայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգՀայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կգլխավորի Պետեկամուտների կոմիտենՖինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կգլխավորի Պետեկամուտների կոմիտեն
ԵՆԲ-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնումԵՆԲ-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնում
Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ
Փորձագետ. Տնտեսական ձախողումն իր հետ բերելու է Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի անկումՓորձագետ. Տնտեսական ձախողումն իր հետ բերելու է Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի անկում
Մարդու իրավունքների պաշտպանն արտահայտվել է երկրում փաստաբանական գործունեության հարկումը բարձրացնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանն արտահայտվել է երկրում փաստաբանական գործունեության հարկումը բարձրացնելու մասին
Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է զարգացնել ներքին զբոսաշրջությունը և աջակցել տեղական հյուրատներինԶբոսաշրջության կոմիտեն մտադիր է զարգացնել ներքին զբոսաշրջությունը և աջակցել տեղական հյուրատներին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 8,1 տոկոսՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 8,1 տոկոս
Նախկին վարչապետ. Վերջին 6 տարում Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրի պետական պարտքը 6 մլրդ դոլարից հասցրել են 12 մլրդ դոլարիՆախկին վարչապետ. Վերջին 6 տարում Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրի պետական պարտքը 6 մլրդ դոլարից հասցրել են 12 մլրդ դոլարի
Հայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ ռիսկեր չի տեսնում քաղաքացիների կենսաթոշակային ակտիվների համար՝ ուղղակի ներդրումներ կատարելիսՀայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ ռիսկեր չի տեսնում քաղաքացիների կենսաթոշակային ակտիվների համար՝ ուղղակի ներդրումներ կատարելիս
Կոպիրկին. Արդեն 2024թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 մլրդ դոլարի նշագիծըԿոպիրկին. Արդեն 2024թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 մլրդ դոլարի նշագիծը
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղըԵրիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
29.11.2024
RUB3.660.09
USD394.641.67
EUR416.822.24
GBP500.843.18
CAD281.761.15
JPY26.320.44
CNY54.500.29
CHF448.253.56