Արմինֆո. Շաքարավազի ներմուծումը Հայաստան 2015 թվականի առաջին կիսամյակում նվազել է 45%: Ըստ ՀՀ Մաքսային ծառայության զեկույցի, առաջին կիսամյակում ներմուծվել է 32,6 հազար տոննա շաքարավազ, նախորդ տարվա 59,2 հազար տոննայի փոխարեն:
Դրամական արտահայտությամբ մատակարարոմները տարեկան կտրվածքով 27 մլն դոլարից նվազել են մինչև 13.8 մլն դոլար: Ընդ որում շաքարավազի արտահանումը դրամական արտահայտությամբ գրեթե զրոյացել է նախորդ տարվա 122.5 հազար դոլարից, այսինքն, նախորդ տարվա 200 տոննայից մինչև ներկայիս` 32 կգ:
Շաքարավազի գրեթե ողջ ծավալը ներմուծվել է Բրազիլիայից: Իսկ արտահանումը տեղի է ունենում միայն դեպի Վրաստան:
Նշենք, որ Հայաստան ներմուծվող շաքարավազի 99.9% -ն ընկնում է «Ալեքս-Գրիգ» ընկերությանը, որը պատկանում է հայ օլիգարխ և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |