Արմինֆո. Ամուր տնտեսություն ունեցող երկրների համար տնտեսական 1-3% աճը լիովին բավարար է երկրի բնակչության պատշաճ կենսամակարդակն ապահովելու համար, բայց Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները կարող են զգալի դառնալ միայն 9% և բարձր տնտեսական աճի դեպքում: Հոկտեմբերի 16-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Տարվա վերջին փորձագետը Հայաստանին կանխատեսում է 3% տնտեսական աճ, նշելով, որ դա կարող է պայմանավորված ՀՆԱ-ի կառուցվածքում գյուղատնտեսության, արդյունաբերության և շինարարության ոլորտների մասնաբաժինների աճով: Ըստ նրա, հենց այդ հատվածներն են, որ ընթացիկ տարում արձանագրեցին օպտիմալ ցուցանիշներ: «Ստեղծված 3% տնտեսական սահմանափակ աճը, ինչը դրամային արտահայտությամբ կազմում է մոտ 200-300 մլն դոլար, չնչին գումար է Հայաստանի տնտեսության իրական հատվածի հրատապ խնդիրները լոծելու համար», - ասել է նա:
Նրա կարծիքով, հաջորդ տարի երկրի բյուջեն կկազմի մոտ 2.5-3 մլրդ.դոլար, որի մեկ երրորդը կամ ավելի քան 800 մլն.դոլարը նախատեսվում է սոցիալական, այլ ոչ թե տնտեսական ծրագրերի իրականացմանը: Ավանելով նման տնտեսությունն անհեռանկար, Մակարյանը նշել է, որ ՀՀ պետական բյուջեի դրական ցուցանիշներին նպաստում են նաև Սփյուռքի բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացումը:
Հիշեցնենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD) Հայաստանի 2015 թվականի տնտեսական զարգացման իր կանխատեսումը բարելավեց մինչև դրական 1-3%, նախկինում կանխատեսված` մինուս 1,5%-ի փոխարեն: Իսկ ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը կտրուկ փոխել էր Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` լճացումից մինչև 2.5% աճ, 2016-ին դանդաղելով մինչև 2.2%: Ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) վերջին կանխատեսման, Հայաստանի տնտեսական աճը 2015 թ. կլինի 0.8%, նախկինում կանխատեսված 3.3%-ի փոխարեն: Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի 2015 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը կազմել էր 1.6%, իսկ Եվրասիական զարգացման բանկը` 0,8%: Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունն իր վերջին զեկույցում Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսել էր 2,3%, իսկ
Fitch-ը վերանայեց իր կանխատեսումը, դեպի 1.5% աճի կողմը, նախկինում կանխատեսված դանդաղ ռեցեսիայի և ՀՆա-ի 0.5% անկման փոխարեն:
ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, 2015 թ., տնտեսական աճը Հայաստանում կարագանա` 2.8-3.6%, նախորդ` 1,6-2.6% դանդաղման կանխատեսման փոխարեն: 2016 թ. տնտեսական աճը կմնա գրեթե նույն մակարդակի վրա` 2.5-3.4%, բայց 2017-ից կսկսի աստիճանաբար արագանալ` 3,5-4.5%:
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Օրենքով երկրի ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.1%, իսկ գնաճը` 4% (± 1,5%), ՀՆԱ-ի անվանական մեծությունը` 4867,5 մլրդ.դրամ, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը` 3.3%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թվականի հունվար-հուլիսին աճել է 4.1%: