Արմինֆո. Ուսանողության 25.3%-ի կարծիքով Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրը գործազրկությունն է: Այս մասին են վկայում ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատումե հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունըե հատվածի արդյունքները, որոնք ներկայացվել են հոկտեմբերի 28-ին, Երևանում:
Ըստ հետազոտության, ուսանողների 20%-ը Հայաստանի գլխավոր պրոբլեմը համարում է աղքատությունը (20.0%), 19.8%-ը` երկրի անվտանգության ապահովումը, երկրի, 19.6%-ը` տնտեսական թերզարգացածությունը, 19.3%-ը` արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները: Կոռուպցիան նշել է 4.6%-ը, իսկ կրթության որակը` 2%-ը:
Ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքին, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ կարծում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը գտնում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է՝ երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն:
Ուսանողների 33.0%-ը համաձայն է որ «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվիե: Այդ կարծիքի հետ համաձայն չեն ուսանողների 66.6%-ը:
Ըստ հետազոտության քաղաքական կողմնորոշումով սովորողները կազմում են 6.8%: Ընդ որում, 60%-ը նշել է, որ ներկայումս երկրում գործող կուսակցություններից ոչ մեկը չի արդարացրել իրենց սպասելիքները:
Հետազոտությունը կատարվել է այս տարվա մայիս-հունիսին, որին մասնակցել է մայրաքաղաքի պետական բուհերի 1221 ուսանող: