Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Լոռի» մասնաճյուղը վերանորոգումից և արդիականացումից հետո պատրաստ է հաճախորդներին տրամադրել Բանկի համակարգում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Լոռի» մասնաճյուղի վերանորոգումը մասնաճյուղային ցանցի անընդհատ զարգացման և կատարելագործման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից նախաձեռնված և իրականցվող հերթական քայլն է: Մասնաճյուղում իրականցվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման, տեխնիկական վերազինման համալիր միջոցառումներ: Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար:
Մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ` կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաև իրականացնել վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:
Բանկի՝ կանխիկի ընդունման տերմինալներով գործարքներ կատարելու ժամանակ Բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար: Մասնաճյուղը գտնվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 22ա հասցեում:
Հիշեցնենք, որ ACBA-CREDIT AGRICOLE BANK-ը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: