Արմինֆո. 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստան է այցելել Հայաստանի 1,19 մլն քաղաքացի:
Ինչպես հաղորդում է BLACK SEA PRESS-ը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ տեղեկատվավերլուծական դեպարտամենտը, հունվարից մինչև հոկտեմբեր Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 1 մլն 979 հազար 405 է, ինչը 1,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2015 թվականի սկզբից ի վեր Վրաստան է այցելել 4 մլն 995 հազար 489 մարդ, ինչը 6,8 %-ով ավելի է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այցելուների շրջանում առաջատարը Հայաստանն է: Երկրորդ տեղում է Թուրքիան` ավելի քան 1,18 մլն այցելու, երրորդ տեղում Ադրբեջանն է` շուրջ 1,16 մլն այցելու: Տարեսկզբից ի վեր Վրաստան այցելած Ռուսաստանի քաղաքացիների թիվը կազմել է ավելի քան 811 հազար, Ուկրինայից` ավելի քան 123 հազար այցելու:
Նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանից մեկնել է 409 296 մարդ` 0,2 % տարեկան անկում: Նույն տվյալների համաձայն, ապրիլից մինչև հունիս ամիսը Հայաստանից մեկնել է 250 326 մարդ, ինչը 0,3 % ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 256 917 մարդ, ինչև 1,8 %-ով ավելի է` քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Նույն տվյալների համաձայն, զբոսաշրջիկների 29, 4%-ն ԱՊՀ երկրներից է, 29,5%-ը` ԵՄ-ից և այլ երկրներից:
![]() | 4.80 | 0.07 |
![]() | 388.86 | -0.39 |
![]() | 430.74 | -8.65 |
![]() | 511.04 | -5.18 |
![]() | 278.02 | -2.50 |
![]() | 26.20 | -0.69 |
![]() | 53.95 | 0.17 |
![]() | 459.37 | -11.93 |