Արմինֆո. Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել է 9%, մինչև $ 1,626 մլրդ, 2014-ի 34% անկումից հետո: Կենտրոնական բանկից ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալներով, տարեկան կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 2.3%: Միայն 3-րդ եռամսյակում համախառն միջազգային պահուստների ծավալն աճել է 5,2%, հուլիսին արձանագրված 10,2% աճի հաշվին, որից հետո` օգոստոսին և սեպտեմբերին հաջորդեց անկումը:
Ըստ աղբյուրի, միջազգային պահուստների կառուցվածքում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափը ԱՄՀ-ում 2013 թվականի էական անկումից հետո` $ 31.7 մլն.-ից մինչև $1.9 մլն, 2014-ին աճեց 3,3 անգամ, մինչև $ 6,2 մլն: 2015 թվականից SDR-ը ԱՄՀ-ում կրկին սկսեց կրճատվել, ինչի արդյունքում 9-ամսյա վայրընթաց դինամիկան արձանագրեց մինուսային 94%, մինչև $ 409.1 հազար: Միայն երրորդ եռամսյակում SDR-ը ԱՄՀ-ում նվազել է 59%, ընդ որում, հիմնական անկումը տեղի ունեցավ օգոստոսին:
Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին Հայաստանի միջազգային պահուստներն ավելացել են 43% և կազմել $ 2,004 մլրդ, 2010-ին նվազելով 7%, մինչև $ 1,866 մլրդ, 2011-ին աճելով 3,6%, մինչև $ 1,933 մլրդ, իսկ այնուհետև 2012-ին նվազելով կրկին 7%, մինչև $ 1.799 մլրդ, բայց 2013-ին, սեպտեմբերի լոիրջ ներարկումների շնորհիվ, աճեցին 25%, մինչև $ 2.252 մլրդ: Միջազգային պահուստների կառուցվածքում SDR-ը ԱՄՀ-ում 2009 թվականին աճել է 42.4%, մինչև $ 124.7 մլն (սեպտեմբերին, նույնիսկ $ 140.6 մլն), 2010-ին նվազելով 73.1%, մինչև $ 33.5 մլն, բայց 2011-ին կրկին աճելով 70,1%, մինչև $ 57 մլն, որից հետո, 2012-ին կրկին նվազելով 44, 4%, մինչև $ 31.7 մլն, շարունակելով վայրընթաց միտումը նաև 2013 թվականին, ընդ որում, ավելի արագ տեմպերով, արձանագրելով այդ ցուցանիշը $ 1.9 մլն դոլար մակարդակում:
Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստների կառուցվածքում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |