Արմինֆո. Մեր ընկերությունում գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը փակված է և այևս արդիական չէ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը:
Դեռ 2014 թվականի մամուլի ասուլիսում ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ 2015 թվականին նախարարությունը, ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության հետ համատեղ, նախատեսում է խոշոր եղջերավոր անասունյների ապահովագրության պիլոտային նախագիծ իրականացնել Վայց Ձորում: «Վերջին երկու տարիներին ընկերությունը հետազոտեց ոլորտը և նախատեսում է սկսել անասնաբուծության ոլորտից, որտեղ ռիսկերը համեմատաբար քիչ են, որից հետո մտադիր է տարածել նաև մյուս ոլորտներինե,-ասել է Կարապետյանը: Նա նաև նշել է, որ ոչ մի ապահովագրական ընկերություն չցանկացավ իր վրա վերցնել նման ռիսկեր:
Սակայն, ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը գոհ չէ համատեղ աշխատանքային խմբից: «Աշխատանքներն իրականացվում էին իմիջայլոց: Չեմ կարող ասել, որ ակտիվորեն իրականացվում էին ինչ-որ հետազոտություններե,-նշել է Ալթունյանը: Նրա խոսքով, 2013-ին կար աշխատանքային խումբ, որը կազմված էր ընկերության մեկ և նախարարության 3 աշխատակիցներից: Ռիսկերը հաշվարկվեցին, և այդ փուլում ամեն ինչ կանգ առավ: «Գյուղատնտեսության, հատկապես հայկական գյուղատնտեսության վնասաբերությունը շատ բարձր է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջինը, դա բոլոր ռիսկերի միավորումն է մի փոքր տարածքում, երկրորդը, առկա են գոյություն ունեցող բոլոր ռիսկերը - հեղեղումներ, ցրտահարություններ, կարկուտ, սողանքներ: Ագրոապահովագրությունը տվյալ պարագայում պետք է կրի կիսապարտադիր բնույթ, որպեսզի ապահովագրվի ֆերմերական տնտեսությունների գոնե 30-50%-ը: Այսինքն` ողջամիտ չէե,-պարզաբանել է ապահովագրողը: Ալթունյանը նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման նախաձեռնություն ցուցաբերեց նաև Գերմանական բանկը (KfW), բայց այդ ժամանակ ընկերոթյունում արդեն կորել էր գյուղապահովագրության նկատմամբ հետաքրքրությունը: Արդյունքում, 5-6 ամիս առաջ այդ խումբը վերացավ: Նրա խոսքով, ընկերությունը կվերադառնա այդ թեմային, երբ «գործունեության այդ տեսակում կհայտնվի կոմերցիոն տարր և տնտեսական հիմնավորվածություն: Հակառակ պարագայում դա այն զբաղմունքն է, որով պետք է զբաղվեն գիտահետազոտական ինստիտուտներըե,-նշել է Լ.Ալթունյանը: