Արմինֆո. Ամերիաբանկը, on-line/mobile banking ծառայության խթանման եռամսյա արշավի շրջանակներում նոյեմբերի 17-ին խաղարկություն է անցկացրել Ameria on-line/mobile banking ծառայության ամենաակտիվ օգտատերերի միջև:
Խաղարկությանը մասնակցել է 305 օգտատեր, որոնք ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև 31-ըОn-line иMobile Banking համակարգերով կատարել են հինգ և ավելի գործարք: Խաղարկության պայմաններին բավարարող յուրաքանչյուր հաճախորդի SMS-ի և էլ-նամակի միջոցով ուղարկվել էր մասնակցության հերթական համար:
Խաղարկությունը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 17-ին, Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակում` ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ, պատահականության սկզբունքով: Խաղարկությանը ներկա էր Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: Վիճակահանությանարդյունքումարկղիցհանվեցինհետևյալհամարները`168, 209, 227: Վերոնշյալ համարները ստացած հաճախորդները որպես մրցանակ կստանան Lenovo IdeaPad պլանշետ:
«Ամերիաբանկի համար սպասարկման հեռահար երթուղիների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ հաճախորդների սպասարկման որակի բարելավումը մեր առաջնահերթ խնդիրն է: Այս առումով ընթացիկ տարի բանկը ներդրեց մի շարք նորամուծություններ, այդ թվում նաև Mobile Banking համակարգը, որն internet-banking համակարգի հետ միասին հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել բանկային ցանկացած գոևրծարք`առանց բանկի մասնաճյուղերն այցելելու»,- նշել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը հանդես է գալիս Ameria On-line иMobile Bankingարշավով, որի շրջանակներում մինչև դեկտեմբերի 30-ը On-line/Mobile Bankingհամակարգի օգտագործողներն օգտվում են արտոնություններից: Մասնավորապես, Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին Online-Bankingծառայությունը տրամադրվում է ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն, զեղչը գործում է նաև Ամերիա Online-Bankingհամակարգում միայն դիտելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ հաճախորդների համար, իսկ իրավաբանական անձանց երեք ամսով տրամադրվում է Ամերիա On-line иMobile Bankingանվճար փորձնական տարբերակ (trial):
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի միակ բաժնետերն է АмерияГруппCY Ltd-ն, 100% մասնակցությամբ: