Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2015 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի կառուցվածքում բյուջեի դեֆիցիտի մասնաբաժնի կրկնապատկում: Ըստ ՀՀ ԿԲ 2015 թվականի 4-րդ եռամսայակի Դրամավարկային քաղաքականության ծրագրի, Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի կառուցվածքում 2015 թվականին 1.9%-ից կբարձրանա մինչև 3.8%: Ընդ որում, այն կլինի 2015 թվականի բյուջեով սահմանված սանդղակից բարձր (ՀՆԱ-ի 2.34%-ը): ԿԲ նախորդ կանխատեսումներում բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ նկատմամբ կազմում էր 3.7%:
Վերանայվել է նաև պետբյուջեի եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության կանխատեսումը: Ըստ Կենտրոնական բանկի, այդ ցուցանիշը 2015-ին կկազմի 21.9%, նախորդ 24.3%ի փոխարեն: 2016 և 2017 թվականներին, պետական բյուջեիեկամուտները ՀՆԱ նկատմամբ համապատասխանաբարկկրճատվենմինչև 21.7% և 22.3%, (նախորդը՝24.6% և 24.7%): 2018-ին այս ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի22,4%-ը, նախկինումսպասվող 24.8%-ի փոխարեն:
Փոխվել են նաև պետական բյուջեիծախսերիՀՆԱ-ի հարաբերակցության ամենամյացուցանիշները: 2015-ին այդ ցուցանիշը կկազմի 25,7%, նախորդ կանխատեսումը՝ 28%: 2016 և 2017 թվականներին բյուջետային ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը համապատասխանաբար կնվազի՝ 25,2% և 24,2% (նախկին կանխատեսումը՝ 27.4% և 26.7%): 2018-ւն բյուջեի ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 24% (նախկինը՝ 26,5%):
Տարեկան կտրվածքով սպասվում է հարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցության 0.2%, ինչպես նա ծախսեր – ՀՆԱ հարաբերակցության՝ 0.5% նվազում (ավելի վաղ կանխատեսված աճի փոխարեն):
Ըստ աղբյուրի, պարտքի տոկոսների վճարումների մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում 2015-ին կկազմի 1.5% (նախորդ կանխատեսման նման): 2016-2017 թվականներին այս ցուցանիշը կկազմի 1,8%, իսկ 2018 –ին՝ 1,7% (նախորդ կանխատեսումը՝ 1.9%):
Հարկաբյուջետային դիրքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2015-ին կմնա անփոփոխ՝ 2%: 2016ին այս ցուցանիշը կնվազի մինչեւ մինուս 1.1%, նախորդ կանխատեսումը՝ մինուս 2.7%: 2017 թվականին այս հարաբերակցությունը կկազմի մինուս 1,5 %տոկոս, նախկին կանխատեսումը՝ մինուս 0,3%: 2018-ին այս ցուցանիշը կընթանա դեպի վեր, մինչև զրոյական ցուցանիշ (կանխատեսումը՝ անփոփոխ):
Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեիդեֆիցիտիՀՆԱ-իհարաբերակցությունը2014-ին կազմեց 1.9%, 2013-ի 0,2% -ի համեմատ: Բյուջետայինեկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցությունըկազմել էր22,8%, նախորդ տարվա 24.3% համեմատ, իսկ բյուջետային ծախսերի և ՀՆԱ –ի հարաբերակցությունը՝ 24,7%, նախորդ տարվա 24,5% համեմատ: Պարտքի գծով տոկոսների վճարումների մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում 2014ին կազմել է 1,2%, 2013ի 1,1% համեմատ, իսկ հարկաբյուջետային դիրքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը տարեկան կտրվածքով չի փոխվել, կազմելով 0%: