Արմինֆո. ՓՄՁ մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում 2015 թվականին 42%-ից իջել է մինչև 30%: Այս մասին դեկտեմբերի 24-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այդ նվազումը նա բացատրել է ռուսաստանյան շուկայի անկայունությունով:
Նրա խոսքով, դա անդրադարձավ նաև բանկային վարկավորման վրա, որտեղ անկումը կազմեց 13%, 2014-ի 39% աճից հետո: Այդ անկումը նա բացատրում է ոչ միայն ֆինանսական կառույցների զգուշավորությունով: «Արտահանելով իրենց արտադրանքը դեպի ռուսաստանյան շուկա, մեր ձեռնարկությունները մեծ վնասներ կրեցին, ոմանք դիմեցին կրիտիկական միջոցների, կանգնեցնելով արտադրությունը: Հաշվի առնելով ցածր շահութաբերությունը, ՓՄՁ ոլորտի ընկերությունները սկսեցին վարկեր չվերցնել, քանի որ հնարավոր է, որ չկարողանան մարել»,-նշել է Մակարյանը:
Միևնույն ժամանակ, Մակարյանը նշել է, որ վարկավորումից բացի բանկերը կարող են ՓՄՁ ոլորտում ներդրումներ կատարել այլ գործիքների միջոցով: «ՓՄՁ ոլորտը շատ զգայուն է արտաքին փոփոխությունների նկատմամբ, իրենից անկախ կարող է հայտնվել ֆորս-մաժորային իրավիճակներում և կորցնել շուկան: Հետևաբար, իմ կարծիքով, բանկերը պետք է մի փոքր փոխեն իրենց քաղաքականությունը, նրանք պետք է հասկանան, որ փոխառուի ռիսկերն սկսել են հասնել 100%-ի սահմանին»,-ընդգծել է նա:
Մակարյանը նշել է, որ ՓՄՁ-ների շրջանում կատարված հարցումները բացահայտեցին այն պրոբլեմները, որոնք խոչընդոտում են հատվածի զարգացմանը: Իսկ այդ համատեքստում առաջնահերթություն է հանդիսանում կադրերի որակավորումը և ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:
![]() | 5.04 | -0.03 |
![]() | 388.48 | 0.20 |
![]() | 415.48 | 2.58 |
![]() | 474.80 | 3.62 |
![]() | 283.52 | 0.29 |
![]() | 29.59 | 0.42 |
![]() | 56.55 | 0.32 |
![]() | 418.71 | -0.15 |