Արմինֆո. NasdaqOMX Armeniaբորսայում կայացրած IPO-ի արդյունքում Յունիբանկին հաջողվել է շուկայից կապիտալին ներգրավել 2.455 մլրդ. դրամ: Տեղաբաշխման արդյունքում կնքվել է 186 գործարք` 10672471 սովորական անվանական բաժնեըոմսերի ձեռքբերումով և 2.455 մլրդ.դրամ ծավալով: Մեկ բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 100 դրամ: Բանկը վերջին 2 ամիսներին նախնական հայտերը ձևավորել է 230 դրամով: Փաստորեն, այդ հայտերի ձևակերպումը տեղի է ունեցել գործարքների տեսքով: Բաժնտոմսերի տեղաբաշխումը մեկնարկել էր դեկտեմբերի 18-ին և ավարտվել դեկտեմբերի 24-ին:
Ըստ AmRating վարկանիշային գործակալության մասնագետների, հնարավոր է, որ 2016 թվականին Յունիբանկն ստիպված կլինի ևս մի քանի լրացուցիչ թողարկումների միջոցով դուրս գալ շուկա, քանի որ բանկի ընդհանուր կպիտալը 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 20.8 մլրդ.դրամ: IPO-ի անցկացումից հետո բանկը պետք է հավաքի ևս 6.7 մլրդ.դրամ, որպեսզի ընդհանոր կապիտալի չափը համապատասխանեցնի նորմատիվային գալիք պահանջին (2017-ից` 30 մլրդ.դրամ): Վերլուծաբանների կարծիքով, չի բացառվում, որ բանկն իր կապիտալը կարող է համալրել նաև ստացված ոչ մեծ շահույթի, ինչպես նաև հիմնական բաժնետերերի լրացուցիչ ներդրումների հաշվին:
Նշենք, որ Յունիբանկի 100% բաժնետերն է Gloveri Holdings LTD օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերն են ռուսաստանյան բանկրներ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պեսկովը – մոսկովյան Յունիաստրում բանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի մեծամասնական սեփականատերերը: Ի դեպ, ինչպես հաղորդում է «Կոմերսանտըե, բրիտանական Aurora Russia հիմնադրամն սկսել է Յունիստրիմի բաժնետոմսերի 26%-ի վաճառքի ուղղությամբ բանակցությունները, մի քանի ֆիզիկական անձանց հետ, ելնելով հիմնական սեփականատերերի` Զաքարյանի և Պեսկովի շահերից: Հաղորդվում է, որ գործարքի արժեքը մի քանի անգամ ցածր կլինի այն գումարից, որով Aurora-ն այդ փաթեթը ձեռք էր բերել 2006 թվականին: Աղբյուրները հաղորդում են, որ վերջին կես տարում հիմնադրամն ակտիվ բանակցում էր շահագրգիռ կողմերի հետ, որոնք հիմնադրամի կարգավիճակի պատճառով ավելի դժվարացան`որպես մինորիտր բաժնետիրոջ, ինչպես նաև բարդացան Ռուսաստանի հետ կապված ռիսկերի նկատմամբ ախորժակի բացակայոթյունով: Ինճպես գտնում են վերլուծաբանները, «շահերով պայմանավորվածե այդ գործարքի պատճառը կարող է թաքնված լինել նաև կողմերի միջև բաժնետիրական համաձայնագրի առանձնահատկություններում, քանի որ փաստաթղթով ամրագրված է որոշակի գին և կողմերից ոչ մեկը չի կարող ավելի ցածր գնով ձեռք բերել մյուս սեփականատիրոջ մասնաբաժինը: