Արմինֆո. Հայստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 8,9%, դեկտեմբերի 1-ին կազմելով 1.883 տրլն.դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ ավանդներն ավելացել են 7.1%, իսկ միայն նոյեմբերին` 1,5%:
Ըստ աղբյուրի, տարեկան աճը հիմնականում ապահովվել է արտարժութային ավանդների 9.3% աճով, մինչև 1,315 տրլն.դրամ, ինչպես նաև ՀՀ դրամով ավանդների` 7,9% աճով, մինչև 567,8 մլրդ.դրամ: Աարտարժութային ավանդների տեսակարար կշիռը բանկային ավանդների ընդհանուր ծավալում ավանդաբար գերիշխում է դրամով ավանդների ծավալներին, որոնք համապատասխանաբար կազմում են` 69.8% և 30.2%: 11 ամիսների ընթացքում արտարժույթով ավանդների ծավալն աճել է 4,5%, ՀՀ դրամով ավանդների ծավալը` 13,7%: Նոյեմբերին, արտարժութային ավանդներն աճել են 2,9%, իսկ ՀՀ դրամով ավանդների ծավալը` 2.4%:
Բանկային ավանդների ընադհանուր ծավալներում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 77.2% կամ 1,454 տրլն.դրամ (տարեկան աճը` 12,3%, 11 ամիսների աճը` 10,2%, իսկ միայն նոյեմբերին` 1%), ոչ ռեզիդենտները մասնաբաժինը կազմել է 22,8% կամ 428.8 մլրդ. դրամ ( տարեկան կտրվածքով անկումը` 1.2%, 11 ամսվա անկումը` 2%, իսկ նոյեմբերի աճը`3,4%):
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 29.6% կամ 431,2 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 70.4% կամ 1. 023 տրլն. դրամ: Ցպահանջ ավանդները մեկ տարում ավելացել են 9.4%, 11 ամիսներին`10.6%, իսկ նոյեմբերի անկումը` 2%: Ժամկետային ավանդները տարեկան արտահայտությամբ ավելացել են 13.5%, 11 ամսում` 10%վ, իսկ միայն նոյեմբերին` 2.4%:
Բնակչության ավանդները Հայաստանի բանկերում դեկտեմբերի 1-ին կազմել են 984.5 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը`9.3%, 11 ամիսների աճը`10.1%, իսկ նոյեմբերի անկումը`0,7%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, դրամային ավանդների տոկոսադրույքները նոյեմբերին կազմել են 15.07%, նախորդ տարվա 10.54%-ի տարեսկզբի` 10.95%-ի և հոկտեմբերի 15.22%-ի փոխարեն: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 11.30.15 դրությամբ կազմել է 480,15 դրամ/$ 1):