Արմինֆո. ԵԱՏՄ երկրներն արդի աշխարհում գլոբալ խնդիրները կարող են լուծել միայն համատեղ: Այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, ռազմավարական պլանավորման ու կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գուսևը` հունվարի 13-ին «ԵՏՄ–ում ինտեգրման խորացման հեռանկարները ։ Փորձագիտական հայացք Ռուսաստանից, Հայաստանից ու Ղազախստանիցե թեմայի շուրջ Մոսկվա–Երևան–Աստանա տեսակամուրջի ընթացքում:
«Իմ կարծիքով, տնտեսական խնդիրները և Արևմուտքի ճնշումը ԵԱՏՄ 5 երկրներին բնավ չեն խանգարում լավատեսությամբ նայել ապագային, մասնավորապես` 2016 թվականին: Եվ, չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի մեր շուկան էական իջվածք է տվել, ինչը եվրասիական տարածքում ընդհանուր խնդիրների առաջացման պատճառ է դարձել, ԵԱՏՄ կլաստերը շարունակում է մնալ հետխորհրդային տարածության միջուկըե, - նշել է նա:
Ընդգծելով ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ստեղծման մասին խոսակցությունների վաղաժամ լինելը` Գուսևը նշել է, որ միասնական Եվրոպայի եվրագոտու փորձը լավագույն օգնությունը չէ այդ նախաձեռնությանը, որը հետաձգվել է մինչև 2025 թիվը: Միևնույն ժամանակ, փորձագետն անհրաժեշտ է համարում վերազգային մարմինների ստեղծման գորընթացի շարունակումը ԵԱՏՄ շրջանակում:
Հունվարի 1-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների որոշմամբ Եվրասիական տնտեսական միության նախագահությունն անցավ Ղազախստանին: Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը գլխավորեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազրաբաևը: Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: