Արմինֆո. 2015 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է ներմուծման աննախադեպ`1.054 մլրդ. դոլարի տարեկան անկում, իսկ արտահանումը կրճատվել է 66 մլն.դոլարով: Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում արտասահմանից դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 500 մլն.դոլարով: Ինչպես հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, ներմուծումների և տրանսֆերտների ծավալների անկումը վկայում է սպառողական պահանջարկի և բնակչության եկամուտների կրճատման մասին:
«2015 թվականին երկրին անհրաժեշտ էր առնվազն 10% տնտեսական աճ, որպեսզի ապահովվեր ներմուծման փոխարինումը, բայց, ինչպես հայտնի է, դա տեղի չունեցավ»,-նշել է տնտեսագետը: Նրա խոսքով, տրանսֆերտների անկման միտումը կպահպահվի նաև 2016 թվականին, մասնավորապես, կկրճատվեն փոխանցումները Ռուսաստանից, կապված այդ երկրի տնտեսական վիճակի վատթարացման և նավթի գների կտրուկ անման հետ: «Ինչ վերաբերվում է արտահանմանը, շատ խոսակցություններ եղան այն մասին, որ ԵԱՏՄ-ին միանալով Հայաստանը կնվաճի սպառման նոր շուկաներ և դրա հաշվին կավելացնի արտահանումը, բայց, ինչպես պարզվեց, արտահանումը կրճատվեց, և ավելին,երկիրը կորցրեց ԱՊՀ գծով առևտրի իր գործընկերներին, օրինակ, Ռուսաստանի մասնաբաժինը հայկական արտահանման ծավալներում կրճատվեց 5 տոկոսային կետով»,-նշել է Վ.Խաչատրյանը: Նա ասել է, որ գործընկերներ-երկրներում առկա ծանր տնտեսական իրավիճակը հայ արտահանողներին թույլ չի տալիս ընդարձակվել, բայց, այնուամենայնիվ, 2016 թվականին երկիրը պետք է պայքարի սպառման հիմնական շուկաները վերականգնելու ուղղությամբ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կրճատվել է 20.6%, 2015 թվականի հունվար-նոյեմբերին կազմելով $ 4.314 մլրդ (2.069 մլրդ.դրամ), այդ թվում, ներմուծումը կրճատվել է, կազմելով 26,2%, $ 2,968 մլրդ (1.417 մլրդ. դրամ), իսկ արտահանումը`4,7%, մինչև $ 1,345 մլրդ: (642.1 մլրդ դրամ): Առևտրի շրջանառության անկում է արձանագրվել բոլոր հիմնական ոլորտներոով: Մասնավորապես, ԱՊՀ հետ`16%, մինչև $ 1,297 մլրդ (արտաքին ընդհանուր առևտրաշրջանառության 30.1%-ը), ԵՄ հետ` 24.7%, մինչև $ 1.1 մլրդ (25,5%), հեռավոր արտասահմանի հետ` 21,1%, մինչև $ 1,916 մլրդ (44.4%): Ռուսաստանից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը 2015 թվականի հունվար-սեպտեմբերին կրճատվել է 38%, տարեկան անկումը`$ 750 մլն: Արդյունքում, ՌԴ-ից տրանսֆերտների մասնաբաժինը տրանսֆերտների ընդհանուր ներհոսքի ծավալներում նախորդ տարվա 75%-ից կրճատվել է մինչև 63%: Արդյունքում, Հայաստան հոսող տրանսֆերտների ընդհանուր հոսքը կրճատվել է 27%, մինչև $ 1.2 մլրդ.: