Արմինֆո. «Գազպրոմը՚ վերջնագիր է ներկայացնում Վրաստանին: Այդ մասին ՙՌուսթավի-2՚ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, վրացական կողմը կտրականապես անհամաձայնությունն է հայտնել «Գազպրոմի՚ պահանջներին, որպեսզի Վրաստանը Հայաստան գազի տարանցման վճարը ստանա ոչ թե հումքով, այլ գումարով, իսկ ռուսական ընկերությունն էլ բացահայտ ակնարկել է, որ հակառակ դեպքում Հայաստանին գազով կապահովի Իրանի միջոցով: ՙՙԳազպրոմն՚ առաջարկել է անցում կատարել դրամական հաշվարկների: Գիտեք, որ բաց թողնված ծավալի 10%-ը մնում է Վրաստանում, մենք ստանում ենք այն՝ որպես հումք: Անշուշտ, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք նման պայման դրեցին, մենք կտրականապես մեր անհամաձայնությունը հայտնեցինք, սակայն հանդիպման ժամանակ մեզ ուղղակի ասացին, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով. հնարավոր է, առաջին տարում ողջ ծավալը մատակարարել բարդ կլինի, սակայն հաջորդ տարիներին «Գազպրոմը՚ կօգտվի նման տեխնիկական հնարավորությունից: Մենք նախարարությունում վերլուծել ենք «Գազպրոմի՚ վերջնագիրը և պարզել, որ այսօր ռուսական ընկերությունը կարող է Հայաստանին մատակարարել շուրջ 1 միլիարդ խմ գազ Իրանի միջոցով, սակայն որոշակի ներդրումների իրականացումից հետո նրանք կարող են ամբողջությամբ բավարարել հայկական շուկայի պահանջարկը: Այդ վտանգը, անշուշտ, գոյություն ունի, և մեզ համար դրա հետևանքներն էներգետիկ տեսակետից շատ ծանր կլինեն՚,- հայտարարել է Կախա Կալաձեն:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |