Արմինֆո. Հունվարի 20-ին «Ռոսսելխոզնադզորըե ժամանակավորապես արգելել է հում մսի և կաթի ներմուծումը Հայաստանից` «հանրապետությունում դաբաղի վարակին առնչվող անկայուն իրավիճակի և Ռուսաստանի տարածք դրա ներթափանցման հնարավոր ռիսկերի պատճառովե:
Մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորիե այդ որոշումը` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արգելքը ժամանակավոր բյույթ է կրում և վերաբերում է բացառապես հում մսամթերքին և կաթնամթերքին: «Վերամշակված մսամթերքն ու կաթնամթերքն ազատորեն կարող են արտահանվել Ռուսաստանե, - հայտարարել է նա:
Բացի այդ, Առաքելյանը հաղորդել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի «Ռոսսելխոզնադզորիե պատվիրակությունը` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Նա ընդսմին նշել է, որ Հայաստանում իրոք արձանագրվել է դաբաղի դեպք` Արմավիրի մարզի Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում, ինչի մասին հանրապետությունը պատշաճ կարգով հաղորդել է Կենդանիների աառողջության համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև ԵԱՏՄ գործընկերներին: Սակայն ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հանրապետությունում դաբաղի նոր դեպքեր չեն արձանագրվել:
Առաքելյանը նաև հաղորդել է, որ հարևան Իրանում և Թուրքիայում հայտնաբերվել են ընտանի կենդանիների շրջանում դաբաղի նոր ենթատեսակի AG-VI I վարակով հիվանդացության դեպքեր: Անվտանգության նկատառումներով Հայաստանն արդեն մեկ տարվա համար պատվիրել է դաբաղի այդ տեսակի դեմ պատվաստանյութ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |