Ուրբաթ, 22 Հունվարի 2016 17:33
Ալինա Հովհաննիսյան

Պալադիումի և պլատինիումի իջնող տրենդը մեկ շաբաթում թանկարժեք մետաղների գներն իջեցրին 3.1%

Պալադիումի և պլատինիումի իջնող տրենդը մեկ շաբաթում թանկարժեք մետաղների գներն իջեցրին 3.1%

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղներն էժանացել են 3.1%, ինչը հիմնականում պայմանավորված էր պալադիոմի և պլատինումի իջնող տրենդով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանե գործակալությունից, 2016 թվականի հունվարի 18-22-ը սահմանել է թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը -  17004,68 դրամ (շաբաթվա աճը`0.2%), արծաթ – 216.68 դրամ է (շաբաթվա անկումը` 0.9%), պլատինիում - 13151,0 դրամ (շաբաթվա անկումը` 4%), պալադիում - 7518,32 դրամ (շաբաթվա անկումը` 7.7%):

Միջազգային բորսաներում 2016 թվականի հունվարի 22-ին ոսկու մեկ ունցիայի մեկնարկային գինը կազմել է $ 1097.2, արծաթի գինը` $ 14.21, պլատինիում` $ 824,  պալադիում` $ 503: Միջազգային փորձագետների կանխատեսումներով, 2016 թվականին ոսկու շուկան կլինի կայուն, իսկ մեկ ունցիայի միջին գինը կկազմի $ 1050, 2015 թվականի $1060-ի փոխարեն: «Ոսկու և արծաթի կանխատեսելի գները մի փոքր իջեցված են, բայց տրենդը, ըստ էության, կողային էե,-պնդում են փորձագետները, մետաղի գնի ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ռիսկերը համարելով հավասարազոր: