Արմինֆո. 2015 թվականին ներկայացված բողոքների հիման վրա Ֆինանսական նհաշտարարի միջնորդությամբ ֆիզիկական անձանց վճարված փոխհատուցումների 80%-ն ընկնում է ապահովագրական ընկերություններին (176.7 մլն.դրամ): Այս մասին հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Նրա խոսքով, դա պայմանավորված է ԱՊՊԱ-ի պրոբլեմային բնույթով, որին ընկնում է Գրասենյակ ներկայացված բողոքների մեծ մասը: «ԱՊՊԱ-ն շարունակում է մնալ ամենավիճարկելի պոդուկտը, ընդ որում, ինչպես ֆինանսական, այնպես էլ ֆիզիկական անձանց համարե,-նշել է ֆինհաշտարարը:
Նա տեղեկացրել է, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ ֆիզիկական անձանց 2015 թվականին վճարված փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է 176.7 մլն.դրամ: Այդ գումարը վճարվել 1230 գործերի հիման վրա, իսկ 2015 թվականին գրասենյակն ստացել է 1448 բողոք: Հաշվետու տարում այդ գործերի թիվն ավելացել է 13.5%: Իսկ Հայաստանում ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության մեկնարկից ի վեր, 2009 թվականի հունվարի 24-ից մինչև 2016 թվականի հունվարի 24-ը ներառյալ, ֆինանսական կազմակերպությունները ֆինհաշտարարի միջնորդությամբ փոխհատուցել են 828 մլն. դրամ (4293 գործերով):
2015 թվականին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է 3829 բողոք, որից 3263-ն ուղղված է եղել ֆինանսական կզմակերպությունների դեմ: Քննարկման վերցված 1448 գործերից 78.64%-ը լուծվել է հաճախորդների օգտին, ընդ որում, գործերի 59.5%-ը լուծվել է դրական` կողմերի հաշտության միջոցով:
2015 թվականին քննարկման վերցված 1448 գործերից 1091-ն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների, 327-ը` բանկերի, 15-ը` Ավտոապահովագրողների բյուրոյի, 14-ը` վարկային կազմակերպությունների, 1-ը` վճարա-հաշվարկային համակարգերի դեմ: Անցյալ տարի քննարկման վերցված ևս 218 գործ դեռ չի ավարտվել:
Ընդհանուր առմամբ, 2013-2015 թվականներին Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է 3 անգամ ավելի դիմում-բողոք, իսկ քննարկման վերցված գործերի թիվն աճել է մոտ 4 անգամ (392): Մինչ այդ, 2012-ին, ֆինհաշտարարի գրասենյակն արձանագրել էր բողոքների 63.2% և քննարկման վերցված գործերի` 172.2% աճ, 2011-ին, համապատասխանաբար` 25% և 31%, իսկ 2010-ին` 70% և 93%: Այս ցուցանիշների զգալի աճը վկայում է բնակչության շրջանում գրասենյակի հետևողական գործունեության և նոր ծառայությունների ներդրման մասին:
Նշենք, որ Ֆինանսական հաշտարարի ծառայությունը Հայաստանում գորչծում է 2009 թվականից, տրամադրվում է անվճար, իսկ այդ գործունեությունը վճարվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից: