Արմինֆո. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թ.-ին աճել է 3,1%, իսկ միայն դեկտեմբերին`20.4%, 2014-ի 3,9% աճի (միայն դեկտեմբերին`19.6%), և 2013-ի 3.5% աճի փոխարեն (միայն դեկտեմբերին` 19.5%): Ընդ որում, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձան գյուղատնտեսական ոլորտը, արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված նախնական տվյալների, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 11,7%, մինչև 1,002 տրլն. դրամ ($ 2.1 մլրդ), արդյունաբերական արտադրության ծավալը`5,2%, մինչև 1,3 մլրդ դրամ ($ 2.8 մլրդ), մատուցվող ծառայությունների ծավալը` 2,7%, մինչև 1,2 մլրդ դրամ ($ 2,5 մլրդ), էներգիայի արտադրության ծավալը` 0.6 %, մինչև 7798,2 մլն կՎտժ, շինարարության ծավալը 0,3%, մինչև 457,2 մլրդ դրամ ($ 956.7 մլն): 2015 թվականին անկում է արձանագրվել միայն առևտրի ոլորտում` 8%, կազմելով 2.3 մլրդ դրամ ($ 4.8 մլրդ): Դրանից մեկ տարի առաջ, 2014-ի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության աճը (3.9%) հիմնականում պայմանավորված էր ծառայությունների ոլորտի` 7.8%, գյուղատնտեսական ոլորտի` 7,2%, արդյունաբերության`2.7 % առևտրի`1.6% և էներգետիկ համալիրի`0.5% աճով, իսկ շինարարության ոլորտում արձանագրվել էր 4,3% անկում:
Ըստ վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվության դեկտեմբերի աճը հիմնականում պայմանավորված էր շինարարության`62,1% (2014-ի դեկտեմբերի աճը`53.4% աճի համեմատ), առևտրի ոլորտի`46.2% (2014-ի դեկտեմբերի աճը` 44,7%), ծառայությունների ոլորտի` 27.6% (2014-ի դեկտեմբերի աճը` 31.6%), էլեկտրաէներգիայի արտադրության` 9% (2014-ի դեկտեմբերի աճը` 9,1%) և արդյունաբերական արտադրանքի`9.3% (2014-ի դեկտեմբերի աճը` 2,7%) ծավալների աճով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում 6.4% նվազել է համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, 2014-ի դեկտեմբերի 22,1% համեմատ): Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերին այդ նույն ոլորտներում գրեթե նույն դինամիկան էր` առևտրի ոլորտ - 64.2% աճ, շինարարություն - 37.5% աճ, ծառայությունների ոլորտ - 22.6% աճ, բայց համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալի անկումը կազմել էր 14.5%, միայն մեկ տարբերությամբ, որ էլեկտրաէներգիայի արտադրության և արդյունաբերական արտադրանքի ծավալների աճերն ավելի բարձր էին, համապատասխանաբար կազմելով` 30.1% և 11.5%:
Ըստ աղբյուրի, բացարձակ արտահայտությամբ առևտրի ծավալը դեկտեմբերին կազմել է 278 մլրդ դրամ ($ 575.6 մլն), շինարարությունում - 89,6 մլրդ դրամ ($ 185.6 մլն) էլեկտրաէներգիայի արտադրությունում - 733.6 մլն կՎտ ժամ, ծառայությունների ոլորտում - 128.7 մլրդ դրամ ($ 266.4 մլն), արդյունաբերությունում - 129,8 մլրդ դրամ ($ 268.8 մլն): Արդյունաբերական արտադրության գների ինդեքսը դեկտեմբերի աճել է 0,6%, իսկ 2015 թվականի անկումը կազմել է 0,8% (2014-ի 8.5% աճի համեմատ), իսկ սպառողական գների ինդեքսը դեկտեմբերին աճել է 1,7%, տարեկան աճը` 3.7% (2014-ի տարեկան և դեկտեմբերի 3% աճի համեմատ):
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-դեկտեմբերի 2014-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 20.6% (2014-ի 1% աճի և 2013-ի 5.6% աճի համեմատ), մինչև 2.3 տրլն. դրամ ($ 4.7 մլրդ), իսկ միայն դեկտեմբերին աճել է 17,6% (2014-ի դեկտեմբերի աճը` 1,6%, իսկ 2013-ի դեկտեմբերի աճը` 4.7%), մինչև 242.1 մլրդ. դրամ ($ 526.4 մլն): Դրա կառուցվածքում արտահանման ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 710.5 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ), տարեկան անկումը`3,9% (2014-ի դեկտեմբերի աճը`2,7%, և 2013-ի դեկտեմբերի աճը`7,2%), իսկ ներմուծման ծավալը կազմել է 1.6 մլրդ դրամ ($ 3.3 մլրդ), տարեկան անկումը` 26,5% (2014-ի դեկտեմբերի աճը`0,4% և 2013-ի դեկտեմբերի աճը`5,1%): Միայն 2015 թվականի դեկտեմբերին ներմուծման ծավալն աճել է 18.1% (2014-ի դեկտեմբերի աճը`1,8%, 2013-ի դեկտեմբերի աճը` 6.5%), մինչև 162 մլրդ դրամ ($ 335.7 մլն), իսկ արտահանման աճը`16,3% (2014-ի դեկտեմբերի աճը` 1%, իսկ 2013-ի դեկտեմբերի աճը`1.5%), մինչև 68,4 մլրդ դրամ ($ 141.7 մլն):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2015 թվականի է հունվար-դեկտեմբերին կազմել է 477.92 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին` 482.93 դրամ / $ 1: Մեկ տարի առաջ փոխարժեքը բավականին ցածր էր, 2014-ի հունվար-դեկտեմբերին`415.92 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին`463.53 դրամ / $ 1, իսկ 2013-ի հունվար-դեկտեմբերին`` 409.63 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին` 405 32 դրամ / $ 1:
Նշենք, որ 2016 թ. Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում Հայաստանի ՀՆԱ-ի աճի 2.2% դանդաղում, իսկ ՎԶԵԲ-ը` նույնիսկ մինչև 2%: ՀՀ ԿԲ 2016-ին կանխատեսում է երկրի ՀՆԱ-ի աճի 1.6-2.7% դանդաղում: Երկրի 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի ՀՆԱ աճն ամրագրված է 2,2%: