Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի և Բելառուսի միջև ողջ ներուժը մենք ամբողջովին չենք օգտագործում: Հունվարի 25-ին հայ-բելառուսական գործարար հանդիպման ընթացքում այս մասին հայտաարել է Հայստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, իր տեսակետը պայմանավորելով երկու երկրների միջև առևտրի շրջանառության ցածր ցուցանիշներով: «39 մլն.դոլարն ամբողջովին չի արտացոլում մեր հնարավորությունները, բավական է ասել, որ Մեծ Բրիտանիայի հետ Բելառուսի առևտրաշրջանառությունը կազմում է 3 մլրդ.դոլար, այսինքն, սա խոսում է այն մասին, որ մենք դեռ ձգտելու և աշխատելու տեղ ունենք»,-նշել է դեսպանը:
Հայաստանի հետ համագործակցության ընդլայման գրավական կարող է հանդիսանալ, ըստ դեսպանի, գյուղատնտեսական մեքենաշինությունը: «Հայաստանն ունի շատ ձեռնտու կլիմայական պայմաներ` գյուղատնտեսական ապրանքներ արտադրելու համար, իսկ Բելառուսը, իր հերթին, կարող է առաջարկել մի ամբողջ շարք գյուղմեքենաներ, որպեսզի հայկական ապրանքը դուրս բերվի նոր մակարդակ, ինչպես որակով, այնպես էլ քանակով»,-պարզաբանել է նա, հավելելով, որ քաղաքական և տնտեսական միջպետական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակում, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված է փակ թեմաների և պրոբլեմային հարցերի բացակայությունով:
Նման գործարար հանդիպումների կապակցությամբ դեսպանը նշել է, որ դա դնում է համագործակցության հիմքերը և ամրապնդում այն, ստեղծելով փոխգործակցության նոր նիշաներ: «Սա արդեն բելառուսական երրորդ «դեսանտն» է մեկ տարում, ինչը վկայում է Բելառուսի և Հայաստանի միջև համատեղ ծրագրերի իրականացման առումով կողմերի բարձր հետաքրքրվածության մասին»,-մեկնաբանել է դեսպանը:
Հարկ է նշել, որ հայ-բելառուսական գործարար հանդիպման ընթացքում բելառուսական պատվիրակությունը ներկայացնում էր Մոգիլյովի Առևտրա-արդյունաբերական պալատը, որի կազմում, սակայն, գործարարներ կային նաև Բելառուսի մյուս մարզերից: Հանդիպման ընթացքում հայ և բելառուս գործարարներին ընձեռվեց իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն, իսկ բանակցությունների ընթացքում հասնել որոշակի պայմանավորվածությունների: Բիզնես-ֆորումի ավարտից հետո Երևանի ԱԱՊ ղեկավար Կարեն Մարտիարոսյանը և Մոգիլյովի ԱԱՊ ղեկավար Տատյանա Ալեքսեևան ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Բելառուսի միջևառևտրի շրջանառությունը2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճելէ 2,4%, մինչև$ 37.3 մլն., նախոր դտարվա 36,4 միլիոնի փոխարեն: Ընդորում, արտահանումը նվազելէ 41.9%, իսկ ներմուծումն աճելէ 15,6%: