Արմինֆո. 2015 թ. Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ն: Այդ մասին են վկայում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները: Երկրորդ տեղն զբաղեցրել է «Զանգեզուրի պղնձա–մոլիբդենային կոմբինատ՚ ընկերությունը՝ բարելավելով դիրքերը տարեկան կտրվածքով 2 աստիճանով: Առաջատարների եռյակը եզրափակում է «Ղ–Տելեկոմը՚` զիջելով դիրքերը 1 աստիճանով: Չորրորդ տեղում «Ալեքս Գրիգ՚ ընկերությունն է՝ նահանջելով 1 աստիճանով: Հինգյակն ամփոփում է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ կտրուկ բարձրանալով անցած տարվա 43 աստիճանից:
«Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ն 2015 թ. պետական բյուջե է վճարել 42.9 մլրդ դրամ: Մասնավորապես՝ ընկերությունը 477.1 մլն դրամ պետբյուջ է փոխանցել մաքսատուրքերի գծով, 7,8 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերը կազմել են 34 մլրդ դրամ (ԱԱՀ, ակցիզային հարկ):
«Զանգեզուրի պղնձա–մոլիբդենային կոմբինատ՚ ընկերությունը պետբյուջե է վճարել 27,5 մլրդ դրամ, որից մաքսատուրքերը կազմել են 1.2 մլրդ դրամ, ուղղակի հարկերը՝ 10 մլրդ դրամ, անուղղակի հարկերը՝ 1.7 մլրդ դրամ:
«Ղ–Տելեկոմի՚ հարկային վճարումները կազմել են 18,6 մլրդ դրամ, այդ թվում՝ մաքսատուրքերի գծով 950.5 մլն դրամ, ուղղակի հարկերի՝ 4.2 մլրդ դրամ, անուղղակի հարկերի՝ 12.6 մլրդ դրամ:
«Ալեքս Գրիգ՚ ընկերությունը պետբյուջե է վճարել 18,3 մլրդ դրամ, որից մաքսատորքերը կազմել են 10.5 մլրդ դրամ, ուղղակի հարկերը՝ 1.3 մլրդ դրամ, անուղղակի հարկերը՝ 14.2 մլրդ դրամ:
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը պետբյուջե է վճարել 16.9 մլրդ դրամ, այդ թվում՝ մաքսատուրքերը կազմել են 2.5 մլն դրամ, ուղղակի հարկերը՝ 1.7 մլրդ դրամ, անուղղակի հարկերը՝ 15.2 մլրդ դրամ:
Մեկ տարի առաջ առաջատարների հնգյակի մեջ մտել են «Գազպրոմ Արմենիան՚ /առաջատարությունը պահպանում է 2012 թվականից/, «Ղ–Տելեկոմը՚, «Ալեքս Գրիգը՚, «Զանգեզուրի պղնձա–մոլիբդենային կոմբինատ՚ և «Արմենիա Տելեֆոն Կոմպանիե ՓԲԸ-ն (ԱրմենՏել):