Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածի կողմից 2015 թվականին վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1,775 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ կրճատվելով 10.3%: Այդ գումարից 1,685 մլրդ. դրամ կազմել են` շահութահարկը եկամտահարկը:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում, 2015 թվականի արդյունքներով, տեղ են գտել Հայաստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները: Դրանց թվում առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, որն զբաղեցրել է 203 տեղը, վճարելով պետական բյուջեին 575,6 մլն.դրամ, այդ թվում` 548,1 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը` 262 տեղ, վճարելով 452,7 մլն դրամ, այդ թվում - 422,2 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև հաջորդում են` «ՌԵՍՈ», 505 տեղ, 213,8 մլն դրամ և 203.3 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ, «Սիլ Ինշուրանս»` 583 տեղ, վճարելով 182 մլն դրամ և 173 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ: «Արմենիա Ինշուրանս»` 601 տեղ և 177,4 մլն դրամ, որից 171,6 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ, «Նաիրի Ինշուրանս»` 619 տեղ, վճարել է 173,5 մլն.դրամ, այդ թվում`167,3 մլն. դրամի շահութահարկ և եկամտահարկ:
Ըստ «Արմինֆո» գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայաստանի ապահովագրական հատվածի կուտակված շահույթը 2015 թ. կազմել է 2,453 մլրդ.դրամ, տարեկան աճը` 92.5%: 2015 թվականը շահույթով են եզրափակել 6 ընկերություններ: Կուտակված շահույթի գծով առաջին տեղում է «Արմենիա Ինշուրանս» ընկերությունը` 1,442 մլրդ դրամ, երկրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը»` 906,3 մլն դրամ, երրորդն է «Ռոսգոսստրախ Արմենիան»` 778 մլն. դրամ, չորրորդն `«ԻՆԳՈ Արմենիան»` 665,9 մլն դրամ: Վնաս են կուտակել «Սիլ Ինշուրանս» և ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունները, համապատասխանաբար` 535,2 մլն.դրամ և 804,7 մլն.դրամ:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ դոլարի 12.31.2015թ. դրությամբ կազմել է 483.75 / դոլար:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |