Արմինֆո. Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը թույլ կտա ավելի արդյունավետորեն և հետևողականորեն լուծել առաջիկա 4 տարիների խնդիրները: Ինչպես փետրվարի 8-ին Մոսկվա-Աստանա-Երևան հեռակամուրջի ընթացքում հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների գծով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան:
2016 թվականի փետրվարից սկսեց գործել ԵՏՀ նոր կազմը, որի նախագահ է նշանակվել Տիգրան Սարգսյանը, ով ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պահին հանդիսանում էր ՀՀ վարչապետը:
«Տեղի ունեցան էական, իսկ մյուս կողմից, ոչ այնքան էական, բայց տրամաբանական փոփոխություններ: Ավելի վաղ, երբ ԵԱՏՄ կազում ընդամենը 3 երկիր էր, յուրաքանչյուր երկրից Կոլեգիայի կազմում նշանակվել էր 3-ական ներկայացուցիչ: Այժմ, երբ մասնակիցների թիվը հասել է հինգի, յուրաքանչյուր երկրից նշանակվում է 2-ական ներկայացուցիչ, այսինքն, Կոլեգիան վերադարձրեց 10 հոգանոց, կոմպակտ, ձևաչափը, որը, ըստ էության, թույլ կտա լուծել ծառացած բոլոր խնդիրները»,-պարզաբանել է նախարարը:
Նրա խոսքով, Կոլեգիայի անդամների կազմում տեղի ունեցան որոշակի վերադասավորումներ: Առաջացել է նաև ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով նախարարի պաշտոնը, որն զբաղեցրեց Կարինե Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է դարձել է 2015 թվականից: ԵԱՏՄ-ին պետությունների անդամակցության վերաբերյալ պայմանագիրն ստորագրվել էր Մինսկում, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին: ԵԱՏՄ անդամ-երկրներն են`Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հանդիսանում է ԵԱՏՄ վերազգային մշտական գործող մարմին, որն սկսել է գործոլ 2012 թվականի փետրվարի 2-ից: