
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016 թվականի տնտեսական աճի առումով տալիս է բավական զգույշ, բայց դրական կանխատեսումներ: Ինչպես փետրվարի 8-ին Մոսկվա-Աստանա-Երևան հեռակամուրջի ընթացքում հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների գծով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան, Հանձնաժողովը, մասնավորապես, ակնկալում է, որ ընթացիկ տարում ՏԵԱՄ-ն կարձանագրի փոքր տնտեսական աճ, չնշելով կանխատեսվող ցուցանիշը:
«Փորձագետները հաճախ են նշում, որ իր ստեղծման առաջին տարում ԵԱՏՄ-ն չարդարացրեց սպասելիքները: Իրոք, կրճատվեց նաև անդամ-երկրների միջև առևտրի ծավալը, իսկ տնտեսական աճի տեմպերը Միությունում, ընդհանուր հաշվով, բացասական էին: Բայց Հանձնաժողովի եզրակացությունը մի փոքր այլ է – եթե մենք չստեղծեինք ԵԱՏՄ, ապա մեր երկրների միջև առևտուրն ավելի կկրճատվեր»,-նշել է նախարարը: Նա հավելել է, որ դրա ապացույցն է, որ անդամ երկրների միջև առևտրի ծավալներն ավելի քիչ են կրճատվել, քան երրորդ երկրների հետ առևտրի ծավալները:
Նրա խոսքով, տնտեսական աճի տեմպերն անցյալ տարի բացասական էին, մասնավորապես, առանցքային տնտեսությունների գծով: Սակայն, որոշ երկրներում արձանագրվեց դրական դինամիկա: «Շնորհիվ այն բանի, որ մեր երկրները կարող են օգտվել ԵԱՏՄ հնարավորություններից, մասնավորապես, առանցքային ոլորտներում միասնական շուկաներ ստեղծելու հնարավորությունից, ուրեմն այս տարի կարելի է հասնել հաջողության »,-նշել է նա:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

