Արմինֆո. Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման (SCADA) համակարգը։ Այդ նպատակով ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է 13,6 մլն դոլար երկարաժամկետ վարկ, որի մարման ժամկետը սահմանված է 25 տարի։ Ընդ որում, առաջին հինգ տարին արտոնյալ ժամանակահատվածն է։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի իրականացման կառավարության համաֆինանսավորումը կկազմի 2,5 մլն դոլար։
Նշենք, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ SCADA համակարգը Հայաստանում արդեն իսկ ներդրվել է։ Սակայն դրա լիարժեք և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է համակարգի ընդլայնում և արդիականացում։ Նախատեսվող 16,1 մլն դոլարի շրջանակներում կառավարման ավտոմատացված և տվյալների հավաքագրման համակարգի արդիականացումից բացի, կիրականացվի շուրջ 200 կմ օպտիկական մանրաթելային մալուխի տեղադրում։ Այն թույլ կտա զգալիորեն ավելացնել համակարգից օգտվողների քանակը՝ ներառելով տարբեր ենթակայաններ և Ազգային կարգավորման կենտրոնը։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում կարդիականացվի գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և կստեղծվի հնարավորություն՝ հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման համար։ Հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում արդեն իսկ ընտրվել է ծրագրի իրականացման խորհրդատու կազմակերպություն՝ ի դեմս Lahmeyer GmbH և Energy Division CESI S.P.A. համատեղ ձեռնարկության։ Ենթախորհրդատու է հանդիսանում:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |