Արմինֆո. 2016 թվականի փետրվարի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿե ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, այդ էմիսիայի շրջանակներում բանկը թողարկել է 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 109,669,471 հատ բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5): Ցուցակված արժեթղթերը ներառում են, որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ:
Հիշեցնենք որ, «ՅՈՒՆԻԲԱՆԿե ԲԲԸ-ն նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով 2015 թվականի դեկտեմբերի 18-24 իրականացրել էր բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման հրապարակային տեղաբաշխում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում, որի ընթացքում կնքվել էր 186 գործարք և տեղաբաշխվել էր 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,454,668,330 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Մեկ բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել էր 230 ՀՀ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Յունիբանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 22,8 մլրդ դրամ (տարեկան աճը`11,8%), ակտիվները կազմել են 158.5 մլրդ դրամ (տարեկան անկումը`6,9%), վարկային ներդրումները և այլ փոխառությունները`110,2 մլրդ դրամ, ներդրումներն արժեթղթերում`8.5 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները`111.8 մլրդ դրամ: 2015 թվականը Յունիբանկը եզրափակել է 493,2 մլն դրամ զուտ շահույթով (տարեկան անկումը`7,4%, միայն IV եռամսյակում` ավելի քան 6 անգամ): Ըստ AmRating վարկանշային գործակալություն վերլուծաբանների, Յունիբանկը, հավանաբար, 2016 թվականին կարող է ևս մեկ անգամ դուրս գալ շուկա, լրացուցիչ թողարկումով, քանի որ բանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 22.8 մլրդ դրամ: IPO-ի անցկացումից հետո բանկը, ըստ էության, դեռ պետք է հավաքի մոտ 7.2 մլրդ դրամ, որպեսզի ապահովվի նորմատիվային պահանջը (2017 թ.`30 մլրդ դրամ): Ըստ վերլուծաբանների, որ բանկը կարող է կապիտալը համալրել ոչ մեծ շահույթների ստացման և խոշոր բաժնետերերի լրացուցիչ ներդրումների հաշվին: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ: Բանկն ներկայացուցչություն ունի նաև Մոսկվայում: 2008 թվականից Յունիբանկը ֆոնդային բորսայ մասնակից է, իսկ 2015 թվականի հուլիսից - արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: IPO-ի նախաշեմին Յունիբանկի բաժնետերերի արտահերթ նիստում (12 մարտի 2015 թ.), որոշվել է փոխել բանկի կարգավիճակը` ՓԲԸ-ից ԲԲԸ, ինչը հետագայում (23 հունիսի 2015 թ.) հաստատվեց Կենտրոնական բանկի կողմից:
Նշենք, որ «ՅՈՒՆԻԲԱՆԿե ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին, 2015-ին դառնալով ԲԲԸ: Ներկայումս Յունիբանկի միանձնյա բաժնետերն է Gloveri Holdings Ltd-ն, իսկ ավելի վաղ հանդես էին գալիս իտալական Ripatonso Holdings Limited-ը (75.44%) և ռուսաստանյան բանկիրներ Գագիկ Զախարյանը (12.28%) և Գեորգի Պեսկովը (12.28%): Այս երկու բանկիրներն էլ հանդիսանում են մոսկովյան Յունիաստրում բանկի և ՅՈՒՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումների համակարգի նախկին սեփականատերերը, իսկ այժմ հանդիսանում են Gloveri Holdings Ltd օֆշորային ընկերության բաժնետերերը:
Հիշեցնենք, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսաե ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաե ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: