Արմինֆո. ՙՌոսսելխոզնադզորի՚ Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյի վարչությունը ներողություն է խնդրել Հայաստանից տոմատի մածուկի ցեցով վարակված խմբաքանակի ներմուծման արգելքի վերաբերյալ ավելի վաղ տարածված տեղեկատվությունը: «Կասկած կա, որ այդ խմբաքանակն ուղարկվել է այլ երկրից` կեղծ փաստաթղթերով: Ներկայում կատարվում է փաստաթղթերի ստուգումե, - նշվում է «Ռոսսելխոզնադզորի՚ Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյի վարչության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
Նախօրեին ՙՌոսսելխոզնադզորի՚ պաշտոնական կայքում հաղորդում էր զետեղված այն մասին, որ ՙՌոսսելխոզնադզորնե արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս ցեցով վարակված 22 տոննա տոմատի մածուկի ներմուծումը: ՙՀայաստանից ներմուծված 22 տոննա տոմատում հայտնաբերվել է հարավամերիկյան տոմատի ցեց՚,- ասվում էր հաղորդագրության մեջ: Նշվում էր, որ տոմատի մածուկի խմբաքանակում վնասատուի առկայությունը հաստատել են փորձագետմները:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |