Արմինֆո. Ակբա-ԿրեդիտԱգրիկոլԲանկըփետրվարի23-26-ըհերթականանվճար բիզնես դասընթացները կանցկացնի փոքր ու միջին ձեռնարկությունների ղեկավարների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Ակբա-ԿրեդիտԱգրիկոլԲանկը Հայաստանում առաջինն է, որ ՓՄՁ ներկայացուցիչների համար անցկացնում է կանոնավոր սեմինարներ:
Աղբյուրի համաձայն, ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:
Հատկանշական է, որ այսուհետ անվճար անցկացվող բիզնես դասընթացները կազմակերպվելու են ոչ միայն բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլև դասընթացին մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար: Հիշեցնենք, որ նախորդ սեմինարը տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերին:
Բիզնես-սեմինարին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել, զանգահարելով Բանկի Call-կենտրոն, (010) 31 88 88 (81-45, 81-49) հեռախոսահամարներով, կամ բանկի երևանյան մասնաճյուղերում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է մոտ 30% կամ ավելի քան 50 մլրդ դրամ: Իսկ բանկերի կողմից այդ ոլորտում կատարած ներդրումների ընդհանուր ծավալում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաբաժինը կազմում է ավելի քան 10%:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: