Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե Ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015ե անվանակարգում, որի հանդիսավոր արարողոթյունը տեղի է ունեցել փետրվարի 12-ին: Ինչպես նաև «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակիցե անվանակարգում մրցանակ է ստացել «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Կարեն Սարգսյանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայումե, «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայումե և «Գրան պրիե:
ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինութըան նախագահ Յուրի Գուսևը նշել է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ-ն առաջին անգամ չէ, որ հաստատում է իր դիրքերը, որպես ֆոնդային ֆորսայի ամենաակտիվ և լուրջ մասնակից: «Մեզ շատ հաճելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե-ից ստանալ միանգամից երկու մրցանակ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր Բանկի Գանձապետարանի թիմի պրոֆեսիոնալիզմը: Ֆոնդային բորսայում մեր գործունեության բարձր գնահատականը խթանում է մեզ առավել ակտիվացնելու մեր գործունեությունը ֆոնդային շուկայումե,-նշել է նա:
Հարկ է եշել, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ-ն արդեն երկու անգամ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայումե անվանակարգում:
«Բորսայի լավագույն անդամե մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010 թվականին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: «Բորսայի Լավագույն գործընկեր` առևտրի մասնակիցե անվանակարգում մասնակցել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե գրանցված բոլոր դիլերները:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Հիշեցնենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում 2015 թվականին կնքվել վարկային ռեսուրսներով 571 գործարք, 841 մլն. դրամ ծավալով (2014-ին`3582 գործարք և 6.5 մլրդ դրամ): Վարկային ռեսուրսների առևտուրը տարեսկզբին դադարեց: Հայաստանի ֆոնդային շուկայի կապիտալիզացիան 2015 թվականին աճել է 42%, և կազմել 103.8 մլրդ. դրամ (2014-ին` 73 մլրդ դրամ,իսկ 2013-ին`61.7 մլրդ.դրամ): Բաժնետոմսերով գործարքները նախորդ տարի կազմել են`140, իսկ ծավալը` 4.3 մլրդ.դրամ (2014-ին`213 գործարք և 28.8 մլրդ.դրամ ծավալ): Կորպորատիվ պարտատոմսերով գործարքների թիվը կազմել է 226, իսկ ծավալը`453,5 մլն դրամ: (2014-ին` 343 գործարք և 1.1 մլրդ դրամ ծավալ): Պետպարտատոմսերով գործարքները կազմել են` 325, ծավալը` 12.1 մլրդ.դրամ (2014-ին` 924 գործարք և 33.5 մլրդ.դրամ ծավալ): Արտարժույթով գործարքների թիվը կազմել է` 2036, իսկ ծավալը` 313 մլն.դոլար կամ 149 մլրդ դրամ (2014-ին` 4696 գործարք և $ 744 մլն. կամ 307,9 մլրդ դրամ ծավալ): Սվոպ-գործարքներն ակտիվացել են միայն դեկտեմբերին, որոնց ծավալը կազմել է 5,4 մլրդ դրամ, զգալիորեն գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները:
Հիշեցնենք, որ 2001 թվականից գործող «Հայկական ֆոնդային բորսաե ՓԲԸ-ն 2007 թ. նոյեմբերին վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության, իսկ 2009 թվականի հունվարի 26-ից վերանվանվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Հայաստանե բորսայի: 2009 թվականի հունիսի 5-ին, 2009 թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան դարձավ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միանձնյա սեփականատերը: 2008 թվականի հունվարի 7-ից OMX ընկերությունը (ներկայումս - NASDAQ OMX) դարձավ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետերը: