Արմինֆո. Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է մի քանի անգամ ավելացնել Հայաստանին մատակարարվող գազը: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Իրանն ունի գազ և այդ ապրանքն իրացնելու խնդիր: Այդ երկրի համար տարբերություն չկա, թե ուր կարտահանվի գազը – Եվրոպայի երկրնե՞ր, թե՞ Հայաստան: Հայաստանի տարբերակը նրանով է լավ, որ տեղափոխման հետ կապված պրոբլեմները վերանում են»,-նմշել է նա:
Հիշեցնենք, որ իրանական National Iranian Gas Export ընկերության կառավարիչ տնօրեն Ալիրեզ Կամելին հայտարարել էր, որ Իրանը դիտարկում է Հայաստանին մատակարարվող գազի ավելացման հնարավորոթյունը: Ներկայումս այն կազմում է տարեկան 1 մլն. խոր. մետր: Իրան-Հայաստան գազատարը բացվել է 2007 թվականին:
2015 թվականի օգոստոսին Հայաստանը և Իրանը պայմանագիր կնքեցին`երրորդ ԷՀԳ կառուցման մասին, որի արժեքը գնահատվում է 107 մլն.եվրո, իսկ երկարությունը կազմում է 275 կմ: Դա թույլ կտա 3 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Իրանին, իսկ Իրանը հնարավորություն կստանա միանալ Վրաստանի և Ռուսատսանի էներգահամակարգերին: Իսկ Հայստանի կողմից ստացվող իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի և հետ է ուղարկվում Իրան` 1 խոր.մ բնական գազի դիմաց 3 կՎտ էլեկտրաէներգիա հարաբերակցությամբ:
Ըստ ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, 2014 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 383 միլիոն խորանարդ մետր գազ: Ներկայումս Հայաստանի ներքին շուկան ստանում է միայն ռուսական գազ, ինչը կազմակերպվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից, որի 100-տոկոսանոց սեփականատերն է «Գազպրոմ»-ը: 2015 թվականին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 1920,9 մլն խ.մ. գազ, ինչը 6,8% պակաս է, քան 2014 թվականին:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |