Արմինֆո. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և Բելառուսի էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին՚ համաձայնագիրը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում լուրջ դեր է խաղում էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում համագործակցության խորացումը: Միջկառավարական հանձնաժողովի նիստի կարևոր ձեռքբերումն էկոնոմիկայի նախարարը համարել է արձանագրության ստորագրումը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղությունները և քայլերը:
Բելառուսի էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում արտաքին տնտեսական ցուցանիշներով լավագույն արդյունքները Մաքսային միության մասնակիցների թվում Բելառուսն ունի Հայաստանի հետ: ՙՏոկոսային հարաբերակցությամբ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է, սակայն դա միայն դրամական արտահայտմամբ, սակայն ծավալներով, այսինքն՝ քանակական ցուցանիշներով, արձանագրվել է զգալի աճ, և դա ԵՏՄ տարածությունում մեր հանրապետությունների համագործակցության արդյունքն է՚,- ընդգծել է նա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թ. հունվար-դեկտեմբերին կրճատվել է տարեկան 2%-ով՝ կազմելով $39.3 մլն: Ըստ որում՝ արտահանումը կազմել է $5.5 մլն՝ 39,6% տարեկան անկմամբ, իսկ ներմուծումը՝ $33.8 մլն՝ 8,9% տարեկան աճով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |