Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 500.9 հազար եվրո կտրամադրի Վեդու ջրամբարի կառուցման մրցութային փաստաթղթերի նախապատրաստման համար: Համապատասխան որոշում է կայացվել փետրվարի 25-ին: Միջոցները կտրամադրվեն փաստաթղթերի փաթեթի նախապատրաստման համար` ամենակարճ ժամկետում շինարարությունն սկսելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան` ի դեմս Զարգացման ֆրանսիական գործակալության, 75 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին Վեդու ջրամբարի կառուցման համար: Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել 85 մ բարձրությամբ և 29 մլն խմ տարողությամբ ամբարտակ, ինչի արդյունքում կհաջողվի իրականացնել 3,2 հազարի հա տարածքի ոռոգում: Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքները կշարունակվեն շուրջ 4 տարի: Նոր ջրամբարը կստեղծվի Վեդի և Խոսրով գետերի տարեկան ջրհոսքը կարգավորելու համար` հետագայում Արարատյան հարթավայրի մերձակա հողատարածքների ոռոգման նպատակով օգտագործելու համար: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ջրային պաշարների հայտնի անկախ փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը, ջրամբարի շահագործման գործընթացում հնարավոր կլինի ոռոգել դեգրադացման եզրին հայտնված հողերը: Նա նշել է, որ արդյունքում կփոխվի ջրամբարին հարող տարածքի միկրոկլիման, կմեծանա օդի խոնավությունը և էապես կբարելավվի տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Նա հիշեցրել է, որ Վեդու ջրամբարից զատ կառավարության ծրագրերը ներառում են առաջիկա տարիներին Կապսի, Եղվարդի, ինչպես նաև Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |