Արմինֆո. ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը փետրվարի 26-ին հանդիպել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ընթացիկ գործունեությանը, ինտեգրացիոն միավորման հետագա զարգացմանը և արդիական խնդիրների առաջնահերթություններին վերաբերվող հարցեր:
Աթամբաևը նշել է, որ Ղրղզստանի անդամությունը ԵԱՏՄ-ին համընկավ համաշխարհային տնտեսության բարդ գործընթացների հետ, ինչը նոր խնդիրներ և մարտահրավերներ է դնում ինտեգրացիոն միավորման բոլոր մասնակիցների առջև: «Անհրաժեշտ է, որ որպեսզի արդարանան Ղրղզստանի ակնկալիքներն ինտեգրումիցե,-ասել է Աթամբաևը:
«Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալը թույլ տվեց մեղմել գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը հանրապետության տնտեսության վրա: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթությունններից է ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության սոցիալական վիճակի բարձրացումըե,-նշել է նա:
![]() | 4.62 | 0.06 |
![]() | 383.12 | -0.35 |
![]() | 450.36 | 0.40 |
![]() | 521.31 | 1.40 |
![]() | 277.16 | -0.01 |
![]() | 25.99 | 0.04 |
![]() | 53.80 | -0.05 |
![]() | 482.03 | 0.59 |