Արմինֆո. Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերի ծավալը տարեկան արտահայտությամբ աճել է 11.6%, փետրվարի 1-ին հասնելով 40 մլրդ.դրամի: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հունվարին աճը կազմել է 5.6%: Ժամկետանց վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 1,9%, նախորդ տարվա` 1,7% -ի և դեկտեմբերի` 1.8%-ի համեմատ:
Միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերի ծավալը կազմել է 111.6 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 11.1%, իսկ հունվարին` 0,9%: Մասնաբաժինը վարկային պորտֆելում հունվարին կազմել է 5.3%, նախորդ տարվա` 6% -ի և դեկտեմբերի` 5,3% -ի համեմատ:
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 55.7%, իսկ երկարաժամկետ վարկերը վարկերը` 44.3%: Բացարձակ արժեքը համապատասխանաբար կազմել է 22.3 մլրդ դրամ և 17.7 մլրդ. դրամ: Երկարացված վարկերի ծավալում գերիշխում են երկարաժամկետ վարկերը - 79.3% կամ 88.4 մլրդ դրամ, մինչդեռ կարճաժամկետ վարկերը կազմել են 20.7% կամ 23.1 մլրդ դրամ:
Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2016 թվականի փետրվարի 1-ին կազմել են 2.086 տրլն.դրամ, նախորդ տարվա համեմատ կրճատվելով 0.7%: Հունվարին վարկային ներդրումները նվազել են 0,1%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային պորտֆելը կազմել է 1,935 տրլն.դրամ:
(ՀՀ դրամի միջին փոխարժեքը 01.31.16թ.դրությամբ կազմել է 488,75 դրամ/դոլար):
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |