Արմինֆո. Պլեխանովի անվան ՌՏՀ երևանյան մասնաճյուղում Rostelecom-ի ու Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մասնակցությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պահանջարկի թեմայով կլոր սեղան:
Միջոցառման ընթացքում ՙՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ներկայացրել է ընկերության փորձը Հայաստանի բուհերի և ուսանողների հետ աշխատանքում, ինչպես նաև երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ ծրագրերը: Ներկայացվել է նաև CISCO ակադեմիայի շրջանակներում /հիմնվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ/ համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման փորձը:
ՙՆորարարությունների ոլորտն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում զարգանում և արդիականացվում է շատ արագ, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների առումով: Ենթակառուցվածքների զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման մեջ ենք մենք տեսնում մեր վաղվա օրը: Եվ ընթանալով դեպի այդ նպատակը՝ մեզ միշտ անհրաժեշտ են իրենց գործը սիրող բարձորակ մասնագետներ: Վստահ եմ, որ Պլեխանովի անվան ՌՏՀ երևանյան մասնաճյուղի ուսանողներն ունեն այդ նպատակին հասնելու բոլոր հնարավորությունները՚,- նշել է նա:
ՙАзбука интернета в Республике Армения՚ ծրագրի 1 փուլի շրջանակներում Rostelecom ընկերությունը նվերներ է հանձնել կամավոր ուսանողներին, ովքեր նախագծի իրականացման ժամանակաշրջանում ՙդասախոսներ՚ էին ավագ սերնդի ներկայացուցիչների համար:
Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը Ռուսաստանում՝ Ռոստելեկոմը Հայաստանում իր «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱե ՓԲԸ դուստր ձեռնարկության միջոցով 2012թ. դեկտեմբերից հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում «Ռոստելեկոմե ապրանքանիշի ներքո: Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալասարանը երկրի խոշորագույն տեխնիկական բուհերից մեկն է և ներառված է երկրի բուհերի լավագույն հնգյակում, Մոսկվայի լավագույն բուհերի տասնյակում և BRICS երկրների 100 լավագույն բուհերի թվում է` ըստ միջազգային վարկանշային գործակալության QS վարկածի: