Հինգշաբթի, 3 Մարտի 2016 14:40
Ալինա Հովհաննիսյան

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջոցով կարելի է ստանալ երեխայի խնամքի նպաստ

Արմինֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջոցով արդեն կարելի է ստանալ երեխայի խնամքի նպաստ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, խնամքի նպաստը ստանալու համար պետք է առաջնահերթ դիմել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հետո միայն Առէկսիմբանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

 

Աղբյուրի համարաձայն, խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` գումարը հաճախորդի բանկային հաշվին կամ ՀՀ տարածքում գործող ցանկացած վճարային համակարգի քարտին փոխանցելու միջոցով: Ավելի մանրամաս տեղեկություններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ Բանկի ինտերնետային կայքէջում`http://www.areximbank.am/am/npast/:

 

Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկե ԲԲԸ ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետեմսերի 80%-ը, որը հիմնվել էր 1998 թվականին, այնուհետև, 2008 թվականի հուլիսին իր մասնաբաժինը դարձրեց 94.15 %, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Ռայֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե 100% բաժնետոմսերի սեփականատերը: «Գազպրոմբանկե ԲԲԸ Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակում է և հայկական «Առէկսիմբանկիե միակ բաժնետերն է: