Արմինֆո. ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, որպես American Express®-ի հայաստանյան բացառիկ ներկայացուցիչ, հայտարարել է American Express Gold, American Express Blue և American Express Cashback քարտատերերի համար մարտի 5-8-ն իրականացվելիք գարնանային հատուկ ակցիայի մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում մարտի 5-8-ն ընկած ժամանակահատվածում նշված քարտատերերը Papaya, Avenue des Fleurs, Hermitage, Parfois առևտրի կետերում գնումներ կատարելիս կստանան նվերներ: Ծրագրի մանրամասներին ու պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.acba.am/uploaded/AmEx.pdf:
Իսկ American Express® քարտ ձեռք բերել ցանկացողները կարող են այն պատվիրել ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կայքում, լրացնելով հաապատասխան հայտը, հետևյալ հղումներով` American Express Gold - http://www.americanexpress.am/am/Private/ourcards/Amex%20Gold%20Card/form1/,
American Express Blue - http://www.americanexpress.am//am/blue/benefits/blue_appl/, ևAmerican Express Cashback - http://americanexpress.am/cashbackcard/Forms/RegisterFront/4:
ԼրացուցիչհարցերիդեպքումկարելիէզանգահարելԲանկիAmerican Express քարտերիշուրջօրյասպասարկմանկենտրոն՝(010) 31 99 99 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսումե վերլուծական տեղեկագրի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայստանի բանկային համակարգի երեք առաջատարների շարքում է ակտիվ քարտերի թվով – 2015-ի հոկտեմբեր 1-ին կազմել են շուրջ 186 հազար քարտ, տարեկան աճը 15%, իսկ չորս տարվա աճը` գրեթե 2 անգամ: Դրանցից 58.5% - ը տեղական ArCa քարտեր են, 32.4% - ը` Visa – ը և 9.1%-ը MasterCard քարտերն են: Պլաստիկ տրանսակցիաների ծավալը 2015 թվականի 9 ամիսների ընթացքում գերազանցել է 132 մլրդ դրամը (տարեկան աճը` 14%, չորս տարվա աճը`գրեթե 2 անգամ), և այդ ցուցանիշով նույնպես ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գտնվում է առաջատարների եռյակում: Դրանց կառուցվածքում բանկոմատային տրանսակցիաները կազմել են 83%: Սեփական POS- տերմինալների թվով նույնպես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է առաջատարների եռյակում (2015-ի հոկտեմբերի 1-ին` 1069 հատ), իսկ բանկոմատների թվով (2015-ի հոկտեմբերի 1-ին`204 հատ.) հանդիսանում է շուկայի առաջատարը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և American Express վճարային համակարգը 2014 թվականի հոկտեմբերի սկզբին թարմացրեցին իրենց համագործակցության պայմանագիրը, որն ստորագրվել էր 2010 թվականի նոյեմբերին, ինչի շնորհիվ բանկը պահպանեց American Express Corporation-ի բացառիկ գործակալի կարգավիճակը Հայաստանում, շարունակելով թողարկել AmEx քարտեր, ընդլայնելով դրանց սպասարկման ենթակառուցվածքները: Ներկայումս, բանկը թողարկում է 3 տեսակի AmEx քարտեր` American Express Gold, American Express Blue և American Express Cashback, որոնց վերաբերյալ տվյալները չեն հրապարակվում գորևծընկյերների հետ գաղտնի պայմանավորվածության պատճառով:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: