Արմինֆո. Տեղի ունեցավ Ամերիաբանկի «Երիտասարդականե մասնաճյուղի (հասցե` Իսահակյան 22/8, «Մետրոնոմե առևտրի կենտրոն) բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին պաշտոնատար անձինք, Բանկի հաճախորդներ:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արմեն Բարսեղյանը, «Երիտասարդականե մասնաճյուղն աշխատելու է հատուկ գրաֆիկով`շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:30-ը: Բացի այդ, մասնաճյուղին կից տեղադրվել է բանկոմատ և վճարային տերմինալ, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին սպասարկել 24/7 ռեժիմով:
«Բարձր տեխնիկական հագեցվածության, մասնագետների որակյալ թիմի և հատուկ գրաֆիկի շնորհիվ սպասարկման պայմանները նորաբաց մասնաճյուղում ավելի նարենպաստ են հաճախորդների համար, որոնք սպասարկումը կմատուցվի ինչպես սովորական աշխատանքային օրից հետո, այնպես էլ շուրօրյա: Համաձայն իր ռազմավարության`Ամերիաբանկը ստեղծում է հնարավոր բոլոր պայմանները հաճախորդին հասանելի լինելու և հաճախորդին ավելի մոտ գտնվելու համար: Մասնաճյուղը տեղակայված է առավել աշխույժ և հարմարավետ վայրում, ինչը հնարավորությւոն կտա սպասարկել ավելի շատ հաճախորդներիե,-նշել է Ա.Բարսեղյանը:
Նրա խոսքով, մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, իսկ ինքնասպասարկման սարքը թույլ կտա կանխիկացնել գումարները, համալրել հաշիվները, կատարել մեկ հաշվից մյուսը փոխանցումներ, կատարել կոմունալ վճարներ և այլ գործառնություններ:
Ա.Բարսեղյանը տեղեկացրել է նաև, որ սա բանկի 12-րդ մասնաճյուղն է, իսկ 2016 թվականին բանկը նախատեսում է ևս մեկ մասնաճյուղի բացում: Նա հիշեցրել է, որ բանկն ունի նման ձևաչափի ևս մեկ մասնաճյուղ, որը գտնվում է «Երևան-Մոլե առևտրի և ժամանցի կենտրոնում:
Նորաբաց «Երիտասարդականե մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Երիտասարդականե մասնաճյուղում մինչև 2016թ. հունիսի 1-ը:
Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում բանկն առաջարկում է Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ:
Իսկ նոր ֆիզիկական անձանց առաջարկում է արտարժույթով հաշվի անվճար բացում`անկախ արժույթի տեսակից և անվճար միացում Օնլայն Ամերիաբանկ համակարգին: Ամերիաբանկի «Երիտասարդականե մասնաճյուղում հաշիվ բացող նոր հաճախորդներին ArCa Classic, Visa Electron կամCirrus Maestro պլաստիկ քարտերի տրամադրում՝ առաջին տարվա անվճար սպասարկմամբ, իսկ Visa/MasterCard Gold կամVisa/MasterCard Platinum քարտատեսակների համար` առաջին տարվա սպասարկման վճարը սահմանվում է 50% զեղչով:
Արդեն հաճելի ավանդույթ է դարձել, երբ Ամերիաբանկը մասնաճյուղ է բացում գարնանամուտին և «Երիտասարդականեմասնաճյուղի բացման կապակցությամբ Կանանց տոնին ընդառաջ հանդես է գալիս հատուկ առաջարկով: Բոլոր կին հաճախորդները, ովքեր 2016 թ. մարտի 4-ից մինչև 2016թ. մարտի 09 ներառյալ ժամանակահատվածում ցանկություն կունենան ձեռք բերել Visa Gold կամ MasterCard Gold պլաստիկ քարտ՝ Ամերիաբանկի նորաբաց «Երիտասարդականե մասնաճյուղում քարտը կտրամադրվի մեկ տարվա անվճար սպասարկմամբ:
Նշենք, որ Բանկի բաժնետերերը են` Ameria Group CY Ltd - 80% և ՎԶԵԲ-ը - 20%: