Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար նախատեսված անվճար բիզնես-դասընթացներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, օրերս ավարտվեց 2016 թվականի առաջին բիզնես-դասընթացը ՓՄՁ ղեկավարների համար, «Բիզնես-կառավարման օպտիմալացում» և «Գործնական մարքեթինգ» թեմաներով: ՓՄՁ ղեկավարների համար հաջորդ բիզնես-դասընթացը տեղի կունենա մայիսի 24-27-ը
2016 թվականի առաջին բիզնես-դասընթացին բացմանխոսքով հանդես է եկել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Այս ծրագիրը կոչված է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների արդյունավետ կառավարման օժանդակմանը: Մասնակիցների տարեցտարի աճող թիվը և ստացվող դրական արձագանքների ավելացումը թույլ են տալիս պնդել, որ ծրագիրը արդյունավետ է, և Բանկը հետամուտ է լինելու դրա զարգացմանն ու շարունակական իրականացմանը»,-հայտարարել է իր խոսքում Հ.Անդրիասյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ: Նախորդ տարվանից դասընթացները բաց են մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, եթե անգամ նրանք չեն հանդիսանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդ: 2016 թվականի առաջին բիզնես-դասընթացը տեղի ունեցավ փետրվարի 23-26-ը, իսկ 2015 թվականի վերջին դասընթացը` նոյեմբերին:
Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Բանկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է մոտ 20%, կամ ավելի քան 75 մլն.դոլար: Իսկ բոլոր բանկերի կողմից այդ ոլորտին ուղղված ներդրումների ընդհանուր ծավալում Բանկի մասնաբաժինը կազմում է մոտ 6%:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: