Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում տարեկան դեֆլյացիան 2016 թվականի հունվար-փետրվարին 1.1%, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների 4.4% անկումով, երբ ոչ պարենային ապրանքները թանկացել են 0.8%, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 3,4%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միայն 2016 թվականի հունվար-փետրվարին գնաճը կազմել է 0.8%, ընդ որում, ամսական կտրվածքով հունվարյան 2.2% գնաճին հաջորդել է փետրվարյան 1.4% դեֆլյացիան: Մասնավորապես, հունվար-փետրվարին պարենային ապրանքները թանկացել են 1,7%, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 1.1%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.7%: 2016 թվականի փետրվարին, 2015-ի փետրվարի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% դեֆլյացիա, երբ պարենային ապրանքներն էժանացել են 5.4%, ոչ պարենային ապրանքները` 0,1%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 3,4%: Միայն 2016 թվականի փետրվարին սննդամթերքի գներն իջել են 2.9% (կամ 3.2%` առանց ալկոհոլի և ծխախոտի), ոչ պարենային ապրանքների գները`0,6%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,3%:
Ըստ վիճակագրության, փետրվարյան 3.2% դեֆլյացիան պարենային ապրանքների շուկայում հիմնականում պայմանավորված էր մրգերի և բանջարեղենի 13,4-3,3% էժանացումով: Ուսումնասիրված 13 խումբ ապրանքներից 9-ում հաշվետու ամսում գները նվազել են` 13,4- 0.1%, իսկ մնացած 4-ում աճել են 0.1-1.2%: Այսպես, բանջարեղենը փետրվարին, 2015-ի փետրվարի համեմատ, էժանացել է 2.1%, մրգերը`19.4%, ընդ որում, միայն փետրվարին մրգերն ու բանջարեղենը համապատասխանաբար էժանացել են`13.4% և 3,3%: Մասնավորապես, բանջարեղենի խմբում փետրվարին առավել զգալի էժանացել է կանաչ սոխը - 33.7%, կանաչին - 22,3%, լոլիկը - 21.2%, վարունգը - 19,6%, սմբուկը - 14.7 %, կանաչ պղպեղը - 10,1%, կաղամբը - 6,5%, սոխը - 5,6%: Միևնույն ժամանակ թանկացել են` բողկը - 29.3%, գազարը - 10,2%, սունկը - 3% և կարտոֆիլը - 1,9%: Մրգերից փետրվարին առավել էժանացել են` բանանը - ի 8,8%, խնձորը - 9,6%, կիտրոնը - 5,2%, տանձը – 5.1%, ընկույզը - 3.6%, խաղողը - 2.7%, նարինջը – 2.2 % և չիրը – 1.8%, դրա հետ մեկտեղ թանկացել են` արքայախնձորը – 13.6%, մանդարինը - 6.2% և չամիչը - 0,9%:
Ոչ պարենային ապրանքների խմբում գների անկումը փետրվարին (0,6%) հիմնականում պայմանավորված էր հագուստի և տրիկոտաժե ապրանքների - 2.8%, կոսմետիկայի - 1.3%, կոշկեղենի - 1.1%, վառելիքի - 1%, գրենական պիտույքների - 0.9% էժանացումով:
Ծառայությունների սակագների աճը փետրվարին (0.3%) հիմնականում պայմանավորված էր` կրթության ոլորտի - 0.4%, տրանսպորտի ոլորտի - 0.6 (պայմանավորված ավիատոմսերի 2% թանկացումով, մշակույթի ոլորտի - 1%, բժշկական ծառայությունների - 2.2% թանկացումներով:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի փետրվարին արձանագրվել էր 0.2% դեֆլյացիա, ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների 0.6% էժանացումով (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը), միաժամանակ աճել էին ոչ պարենային ապրանքների գները - 0,7% և ծառայությունների սակագները - 0,2%: Իսկ 2015-ի փետրվարին, 2014-ի փետրվարի համեմատ, գնաճը կազմել էր 5,4%, մասնավորապես, պարենային ապրանքները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) թանկացել էին 6.6%, ոչ պարենային ապրանքները` 3.4%, իսկ ծառայությունների սակագներն աճել էին 4%: 2015 թվականի հունվար-փետրվարին գնաճը կազմել էր 2,3%, մասնավորապես, պարենային ապրանքները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) թանկացել էին 3.5%, ոչ պարենային ապրանքները` 1,2%, իսկ և ծառայությունների սակագներն աճել էին 0, 8%, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համապատասխան ցուցանիշները կազմել էին` 104.8%, 106%, 102.9% և 103.6%: