Արմինֆո. Հայստանի պարենային շուկայում գները 2016 թվականի փետրվարին հունվարի համեմատ իջել են 3.2% (տարեկան անկումը` 5.9%), իսկ 2016-ի հունվար-փետրվարին աճել են 2% (տարեկան անկումը` 4,8%): Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, փետրվարի 3.2% գնանկումը հիմնականում պայմանավորված էր մրգերի և բանջարեղենի 13,4-3,3% էժանացումով: Ուսումնասիրվող 13 խումբ ապրանքներից 9-ում հաշվետու ամսում գների անկումը կազմել է 13,4-0,1%, իսկ մնացած 4-ում` գներն աճել են 0.1-1.2%:
Բանջարեղենի խմբում տարեկան գնանկումը կազմել է 2,1%, միայն փետրվարին գների անկումը կազմել է 13.4%: Մասնավորապես զգալի էժանացել են` կանաչ սոխը - 33.7%, կանաչին - 22,3%, լոլիկը - 21.2%, վարունգը - 19,6%, սմբուկը - 14.7 %, կանաչ պղպեղը - 10,1%, կաղամբը - 6,5%, սոխը - 5,6%, սխտորը – 0.7%, բազուկը – 0.1%: Միևնույն ժամանակ թանկացել են` բողկը - 29.3%, գազարը - 10,2%, սունկը - 3% և կարտոֆիլը - 1,9%: Ուսումնասիրված բոլոր քաղաքներում բանջարեղենի գները հաշվետու ամսում իջել են 18,2-3,6%, իսկ Երևանում` 15.1%:
Մրգերի խմբում փետրվարին առավել էժանացել են` բանանը - ի 8,8%, խնձորը - 9,6%, կիտրոնը - 5,2%, տանձը – 5.1%, ընկույզը - 3.6%, խաղողը - 2.7%, նարինջը – 2.2 % և չիրը – 1.8%, դրա հետ մեկտեղ թանկացել են` արքայախնձորը – 13.6%, մանդարինը - 6.2% և չամիչը - 0,9%: Ուսումնասիրված քաղաքներից 7-ում մրգերն էժանացել են 4.9-1.6%, իսկ 4-ոի, թանկացել են 1.7-5.6%:
Հացաբուլկեղեն տարեկան կտրվածքով թանկացել է 5,3%, իսկ միայն ի փետրվարին էժանացել է 2.6%: Առաջին և բարձր կարգի հացի գինը համապատասխանաբար իջել է 4,4% և 3.8%, առաջին և բարձր կարգի ալյուրի գինը համապատասխանաբար նվազել ` 2.8% և 2%, մակարոնեղենն էժանացել է 2.3%, հնդկացորենէ 2.3%, լավաշը`1.9%, ձավարը` 1,4%, սիսեռը`0,7%, բրինձը` 0,6%, հաճարը`0.4%: Ուսումնասիրված բոլոր քաղաքներում հացի գները նվազել են 5,7-0,5%, իսկ մայրաքաղաքում `2.2%:
Ձկնեղենը տարեկան կտրվածքով էժանացել է 12.2%, իսկ միայն փետրվարին`1%: Անկումը պայմանավորված էր ապխտած և աղ դրված ստավրիդայի և սկումբրիայի 4.6%, սառեցված հեկի` 2,4% և թարմ իշխանի` 1.4% էժանացումով:
Միսը փետրվարին 2015-ի փետրվարի համեմատ էժանացել է 6,1%, իսկ միայն փետրվարին`0.5%: Ընդ որում, խոզի միսն էժանացել է 2.9%, խոզապուխտը` 1%, տավարի միսը, հավի միսը, նրբերերշիկը, աղացած տավարի միսը`0,6%, պելմենները`0,3%: Միևնույն ժամանակ, թանկացել են` շոգեխաշած տավարի միսը - 0,6%, եփած և ապխտած երշիկեղենը - 0.5%, 0.7% և 0.8%, համապատասխանաբար, ոչխարի միսը `2.6%, խաշի ատրիբուտները - 4 7%: Հանրապետության հետազոտվող քաղաքներից 6-ում փետրվարին մսամթերքի գները նվազել են 0,9-0,3%, իսկ 5-ում աճել են 0.1-1.2%: Երևանում մսամթերքն էժանացել է 0.8%:
Կենդանական և բուսական ծագումով յուղերն էժանացել են 0.3%, կաթնամթերքը - 0,1%: Միևնույն ժամանակ, բարձրացել են ոչ ալկոհոլային խմիչքների գները - 0,1%, ինչպես նաև սուրճը, թեյը, կակաոն - 0,6%, իսկ ոգելից խմիչքների և ծխախոտի գները մնացել են անփոփոխ:
Շաքարավազի գինը տարեկան կտրվածքով նվազել է 10% -ով, իսկ միայն փետրվարին աճել է 1,2%: Ուսումնասիրել քաղաքներից 9-ում շաքարավազը թանկացել է 0.4-1.8%, 1-ում էժանացել է 0,6%, իսկ մյուսներում գները չեն փոխվել: Մայրաքաղաքում շաքարը թանկացել է 1,3%:
Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2016 թվականի փետրվարին գնանկումը կազմել է 1.4% (տարեկան կտրվածքով` 1,7%), իսկ հունվար-փետրվարին գնաճը կազմել է 0.8% (տարեկան գնանկումը` 1.1%):