Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկն արդեն մեկ ամիս է, ինչ չի միջամտում արտարժույթի շուկայում տիրող իրավիճակին և ազգային արժույթն արժեզրկումից զսպելու նպատակով ինտերվենցիաներ չի իրականացնում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, հերքելով արտարժույթի շուկայույմ Կենտրոնական բանկի ակտիվացման վերաբերյալ գործակալության կողմից ավելի վաղ տարածված տեղեկությունները: «ԿԲ-ն ինտերվենցիաներ չի իրականացրել սկսած մարտի 9-ից, իսկ արժութային դիլերների ենթադրությունների վրա կառուցված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է ՀՀ ԿԲ:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին արժութային հարթակում տեղի ունեցած սակարկությունների ծավալը կազմել էր մոտ 2 մլն.դոլար, ինչի հետևանքով էլ փոխարժեքը մի փոքր ամրապնդվեց` 492 դրամից մինչև 490 դրամ/դոլար:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |