Արմինֆո. Հայաստանում գազի հաշիվների հաշվարկման մեթոդաբանությունն արատավոր է: Մարտի 14-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նա անվանել է գազի ճնշմանճշգրտման վոլյունտարիստական գործակիցները, որոնք կիրառվում են բիզնեսում: «Ձեռնարկությունը կարող է մեկ ամսում վառել 1 հազար խոր.մետր գազ, իսկ գործակիցներով այն կարող է կազմել 1500, քանի որ այդպես է որոշել գազի հսկիչը: Եվ դրանից ոչ մի բիզնես ապահովագրված չէ»,-նշել է Մանուկյանը:
Իր հերթին, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարում բնական մոնոպոլիաների գործունեության կարգավորումը: Վերջին տարիներին այդ խնդիրը հաջողվեց լուծել ընդամենը 50%-ով: Արդյունքում, ժողովուրդը դժգոհ է, դժգոհ են նաև պետական պաշտոնյաները և գործարարները: Դա նշանակում է, որ շատ բան պետք է փոխվի, ինչն իրականում չի արվում: Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացումը պետք է դառնա երկրի առաջնահերթ խնդիրը: Սակայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ըստ էության, լուծում է ոչ թե ռազմավարական խնդիրներ, այլ «հրդեհներ է հանգցնում»: Կառավարությունը չի կարողանում բարեփոխումներ իրականացնել այդ համակարգում, իսկ գործադիրի չլուծած խնդիրներն ընկնում են ռեգուլյատորի ուսերին: Երկիրը տարեկան արտադրում է 7.5 մլրդ. կՎ/ժամ էլեկտրաէներգիա, որի երրորդ մասն արտադրում է ԱԷԿ-ը, նույնքան են արտադրում նաև ՀԷԿ-երն ու ՋԷԿ-երը: Իսկ բալանսը խախտելու համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Այսպես, էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորն էներգաբալանսի խախտման համար ընդհանրապես ոչ մի պատասխանատվություն չի կրում, ինչպես նաև իր վրա ռիսկեր չի վերցում նաև ինքը`պետությունը:
![]() | 5.07 | -0.01 |
![]() | 388.29 | -0.24 |
![]() | 420.21 | 1.84 |
![]() | 477.98 | 1.60 |
![]() | 284.05 | 1.01 |
![]() | 29.64 | 0.08 |
![]() | 56.48 | -0.06 |
![]() | 423.11 | -1.00 |