Երեթշաբթի, 15 Մարտի 2016 21:35
Ալինա Հովհաննիսյան

ՀԲ իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի իրականացման աջակցման հարցում

ՀԲ իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի իրականացման աջակցման հարցում

Արմինֆո. Մարտի 14-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին և կարևորելով Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը` Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տնտեսական զարգացման և բարեփոխումների իրականացման գործում կառույցի ցուցաբերած աջակցության ու արդյունավետ գործընկերության համար:

Նախարարը մասնավորապես անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի աջակցությամբ և էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերին և արդյունքներին: Նա առանձնացրել է «Էլեկտրոնային հասարակություն նորարարության և մրցունակության համար» ծրագիրը, որի իրականացմամբ իրապես շոշափելի ձեռքբերումներ են գրանցվել, մասնավորապես մի շարք գյուղական համայնքներում WiFi կապի հասանելիության ապահովման, Վենչուրային հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնի ստեղծման և կայացման իմաստով, ինչը կարող է օրինակելի փորձ լինել տարածաշրջանային և միջազգային տեխնոլոգիական շատ կենտրոնների զարգացման համար:

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Բանկի հետ համագործակցությամբ իրականացվող երկու այլ ծրագրերին` «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» և «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում»` շեշտադրելով դրանց առանցքային կարևորությունը երկրի մրցունակության մակարդակի բարձրացման, ներդրումային դաշտի բարելավման, տարածքային զարգացման և արտաքին առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնման գործում:

Նախարարը կարևորել է դոնոր կառույցների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը և ընդգծել ծրագրերի իրականացման գործում առավելագույն համակարգվածության, հանրության իրազեկվածության և թափանցիկ կառավարման, ծրագրերի մոնիտորինգի, արդյունքների գնահատման և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը:

Տիկին Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել նորանշանակ նախարարին` կիսելով իր դրական տպավորությունը կարճ ժամանակահատվածում համագործակցության օրակարգին ու իրականացված աշխատանքներին այդքան խորությամբ ծանոթ լինելու համար: Հայտնելով իր գոհունակությունը և մեծ ոգևորությունը զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ նախարարի մոտեցումների շուրջ, հատկապես ինչ վերաբերում է թափանցիկության և հանրային իրազեկվածության ապահովման խնդրին, Լորա Բեյլին նշել է նման նախաձեռնությանը լիովին աջակցելու իր պատրաստակամությունը:

Առանձին քննարկման առարկա են դարձել ներդրումային քաղաքականությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը վերաբերող հարցեր, երկրի մրցակցային միջավայրի հետ կապված խնդիրները և բնագավառի օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտությունը, ինչը նաև սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է:

Զրուցակիցները քննարկել են նաև իրականացվող ծրագրերի արդյունքների կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչը սկզբունքային նշանակություն ունի եղած ձեռքբերումներն ամրապնդելու, մասշտաբայնացնելու և զարգացման պոտենցիալի վերածելու տեսակետից: Այս իմաստով մտքեր են փոխանակվել մի շարք հնարավոր ուղղություններով ծրագրերի և համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Լորա Բեյլին երկուստեք հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքեր ներդնել և գործուն աշխատանքային հարաբերություններ ձևավորել ընթացիկ ծրագրերի և ապագա նախաձեռնությունների իրականացման գործում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
23.10.2020
RUB6.470.05
USD494.010.30
EUR585.250.48
GBP646.41-0.59
CAD376.760.89
JPY47.210.02
CNY74.06-0.21
CHF546.291.36



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000