Արմինֆո. Մարտի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ (IFC)/ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն է հայտնել ՄՖԿ-ի` Հայաստանում իրականացրած ծրագրերի համար: Խոսելով կատարված աշխատանքի և առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, Արծվիկ Մինասյանը նշել է ներդրումային միջավայրի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներում ՄՖԿ-ի մասնակցության և աջակցության կարևորությունը, միաժամանակ հավաստելով իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը` բաց և թափանցիկ արդյունքներին միտված աշխատանք կատարելու հարցում: Շնորհավորելով նորանշանակ նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Յան Վան Բիլսենը հակիրճ ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, նշելով հատկապես մասնավոր գործարար հատվածը ներառող ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ներառյալ ներդրումային քաղաքականությունը և տեսչական բարեփոխումները: Այս առումով, արդեն իսկ աշխատանքներ են տարվում «Օտարերկրյա ներդրումների մասինե ՀՀ օրենքի նորացված նախագծի մշակման ուղղությամբ, որով նախատեսված է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար:Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Յան Վան Բիլսենը կրկին հավաստել են փոխգործակցության միջոցով իրականացվող ծրագրերը արդյունավետ կատարելու կողմերի հանձնառությունը:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |